«Այո՛, փողն ինձ համար մեծ նշանակություն ունի. այն արժևորում է մարդուն». Իլոնա Նուրբեկյանը՝ համարձակ ֆոտոշարքում
Մոդել, դերասանուհի Իլոնա Նուրբեկյանի համար մոդելինգը ժամանակի ընթացքում նախասիրությունից վերածվեց հիմնական աշխատանքի։ Ու չնայած ծնողները երբեք էլ չեն ողջունել նրա այս քայլը, բայց արգելքը, որը կար, երևի թե նպաստեց նրան, որ դերասանուհին հասունանա, կայանա ու պարզապես գնա իր երազանքի հետևից՝ անտեսելով բոլոր խոչընդոտները։ Ինչպես Իլոնան է ասում՝ «կարծես ուրիշների ինադու ապրի»։ Իրեն միշտ հուսահատության շեմից հետ է բերել միտքը, որ իրեն չափից շատ է սիրում և իրավունք չունի ընկճվելու։ Իլոնան օրերս նկարահանվել է BlogNews.am-ի համարձակ ֆոտոշարքում ու անկեղծացել զրույցի ընթացքում՝ պատմելով մոդելային բիզնեսի, վաստակած գումարների, կատարած պլաստիկ վիրահատությունների, ընտրյալ ունենալու և մի շարք այլ թեմաների մասին։
- Ինչպե՞ս մուտք գործեցիր մոդելային ինդուստրիա ու որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ես մոդելինգով:
- Իմ առաջին քայլերն արել եմ տասնհինգ տարեկանում, երբ նոր-նոր էին սոցիալական կայքերը տարածում գտնում Հայաստանում։ Ես որոշել էի, որ ոչ մի լուսանկար չեմ տեղադրելու, մինչև չունենամ պրոֆեսիոնալ գեղեցիկ նկարներ։ Ընկերներս, բնականաբար, դրան այնքան էլ լուրջ չէին վերաբերվում։ Հետո ինչ-որ ֆոտոստուդիայից առաջարկ ստացա, ու գեղեցիկ լուսանկարներ ստացանք։ Ու հենց այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ։ Ինձ հրավիրում էին ամենատարբեր ֆոտոսեսիաների, ընթացքում դա ավելի լայնածավալ դարձավ, ու սկսեցի նաև ինչ-որ խանութներ ու ապրանքանիշներ գովազդել։ Ֆոտոմոդելինգով մոտ յոթ տարի է, ինչ զբաղվում եմ։ Որպես մոդել իմ գործունեությունը պոդիումում լայն չի եղել, սահմանափակվել եմ մեկ-երկու մրցույթների մասնակցելով։
- Մանկության երազա՞նք է եղել, որ հայտնվես մոդելային ասպարեզում, թե՞ ուղղակի հանգամանքներն են այդպես դասավորվել։
- Չեմ կարող ասել, հնարավոր է ՝փոքրուց ինչ-որ ներքին ձգտում եղել է, բայց հավատացեք՝ շատ չեմ մտածել մոդել կամ դերասանուհի դառնալու մասին, հակառակը՝ չկողմնորոշված երեխա եմ եղել։ Ցանկացած ոլորտի մասնագետ կարող էի դառնալ, մանավանդ որ մեր ընտանիքում բոլորը բժիշկներ, ուսուցիչներ ու իրավաբաններ են։


Մանրամասն՝ սկզբնաղբյ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...