Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

Արտասովոր պատճառներ, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշի դեմ շատերն են պայքարում, սակայն երբեմն մարդկանց չի հաջողվում հասնել ցանկալի արդյունքին անգամ լուրջ ջանքեր գործադրելու դեպքում: Մասնագետները նշել են այն հիմնական պատճառները, որոնք թույլ չեն տալիս նիհարել անգամ ճիշտ սննդակարգի օգնությամբ:

Ավելորդ քաշի նվազմանը խոչընդոտող առաջին պատճառը սթրեսն է: Հաճախ սթրեսի ու անհանգստության պատճառով մարդիկ նիհարում են, սակայն սթրեսը կարող է նաև հակառակ արդյունքն ունենալ: Այն առաջացնում է նյութափոխանակության ու սննդի ընդունման գրաֆիկի խանգարումներ, ինչն էլ նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը: Նման դեպքերում խնդրի լուծման համար հարկավոր է հնարավորինս հանգստանալ, քնել ու արթնանալ նույն ժամերին և չշեղվել սննդակարգի համար սահմանված ժամանակացույցից:

Երբեմն մարդը բախվում է նաև «դիետիկ պլատոյի» խնդրին, որի դեպքում քաշը դադարում է նվազել և սկսում է ավելանալ անգամ լուրջ ջանքեր գործադրելու դեպքում: Սա պայմանավորված է լինում նրանով, որ օրգանիզմը սովորում է սննդակարգին ու ֆիզիկական ակտիվությանը և քաշը դադարում է նվազել: Նման դեպքերում սննդակարգի ու ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը պահպանելու համար հարկավոր է փոփոխություններ անել սննդակարգում ու վարժությունների այլ համալիրներ փորձել:
Քաշի ավելացման մյուս տարածված պատճառը վահանագեղձի աշխատանքի խանգարումներն են: Օրինակ՝ հիպոթիրեոզի դեպքում խանգարվում է նյութափոխանակությունը և հանգստի ժամանակ օրգանիզմն ավելի քիչ էներգիա է վատնում, ուստի քաշի ավելացումը կանխելու համար հարկավոր է լինում խստորեն հետևել օգտագործվող կալորիաների թվին: Այս դեպքում քաշի ավելացումն ուղեկցվում է մաշկի չորությամբ, մազերի փխրունությամբ ու մշտական անհանգստությամբ:

Գինեկոլոգիական խնդիրներով պայմանավորված հորմոնալ խանգարումները նույնպես կարող են հանգեցնել քաշի ավելացման, սակայն այս դեպքում կարող է նկատվել նաև քաշի նվազում: Այս ցանկում են հայտնվել նաև մակերիկամների հիվանդությունները: Բանն այն է, որ կորտիզոլի բարձր մակարդակն ազդում է նաև ախորժակի վրա, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացման:

Վերոնշյալ խնդիրներից բացի, նիհարել չկարողանալը կապված է լինում վիտամին D3-ի դեֆիցիտի հետ, որը դրսևորվում է դիսբալանսով ու տարատեսակ խանգարումներով: Այս դեպքում խնդրի լուծման համար հարկավոր է դիմել բժշկին, քանի որ միայն մասնագետը կկարողանա ճիշտ ախտորոշել խնդիրն ու նշանակել անհրաժեշտ բուժումը: