«Նկարահանումից ժամեր առաջ հայտնվեցի հիվանդանոցում». Մարիամ Ալեքսանյան
Մարիամ Ալեքսանյանը նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության նոր` «Դեպի ճամբար» նախագծում, որը եթերում կլինի հոկտեմբերից: Թե ինչով է նախագիծը գրավել իրեն, ինչպես են անցնում նկարահանումները եւ այլ մանրամասներ, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:
«Այս ընթացքում առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ: Սպասում էի նորության, հետաքրքիր նախագծի: Սերիալների դեմ ոչինչ չունեմ, ինքս նկարահանվել եմ եւ նկարահանվելու եմ, դա մեր մասնագիտությունից անբաժան է, պարզապես միանգամայն այլ, հետաքրքիր, ուրախ նախագիծ էի ուզում, որն էլ չուշացավ: Այսպիսի նախագծում երբեւիցե չեմ նկարահանվել, այլ է ձեւաչափը, ամեն ինչ կապված է ճամբարային կյանքի հետ: Վստահ կարող եմ ասել, որ սա ինձ համար ձեռքբերումների նախագիծ է»,-նշել է նա:

Մարիամը նոր նախագծի դերասանական կազմին միանալու առաջարկը ստացել է Գրիգոր Դանիելյանից.«Շատ էի ուզում նկարահանվել այսպիսի հետաքրքիր նախագծում, նաեւ ձեռք բերել նոր ընկերներ: Շնորհակալ եմ առաջարկի համար, քանի որ արդեն շատ ընկերներ ունեմ, որոնց հետ հիանալի ժամանակ ենք անցկացնում»:
Դերի մասին դերասանուհին շատ խոսել չի ցանկանում, ասում է՝ ներկայանալու է յուրօրինակ, գունեղ կերպարով.«Ուրախ եւ ժպտերես աղջնակ է, բայց ավելին ասել չեմ կարող: Պրեմիերայից հետո տեսնենք՝ ինչ կարծիքներ կհնչեն»:
Մարիամը նաեւ նշել է, որ քաղաքից դուրս տեղի ունեցող նկարահանումները շատ ուրախ են անցնում.«Չեք պատկերացնի՝ ինչ հաճույք ենք ստանում, անգամ երբ արթնանում ենք առավոտյան ժամը 6-ին: Նույն սենյակում ապրում եմ Եվա Զոհրաբյանի հետ, կատարյալ հարեւան է ինձ համար, կարծես իր մայրը լինեմ՝ «Եվ, գնա հաց կեր, քնի…», նույն կերպ էլ ինքն է իմ նկատմամբ: Իսկ նկարահանման հրապարակում բոլորն ուրախ են, ամեն վայրկյան խոսում ենք, այնքան հետաքրքիր թեմաներ կան, որ չենք հասկանում՝ մեկից ինչպես անցանք մյուսին: Մթնոլորտը հիանալի է»:

Նա խոսել է նաեւ մինչ նկարահանման հրապարակ մեկնելը հիվանդանոցում հայտնվելու պատճառի մասին.«Գիշերն արթնանում եմ շատ ուժեղ ցավից, այնքան վատ էի զգում, որ ինձ տեղափոխում են հիվանդանոց, հետազոտում են եւ ասում, որ պետք է պառկեմ եւ բուժում ստանամ: Ես ընդդիմանում եմ, ներերակային կաթիլային ներարկում ստանալուց հետո գնում: Այնքան վատ էի, որ շատերն ինձ չէին ճանաչում: Գործընկերներս, իմանալով, որ ինձ վատ եմ զգացել, հիվանդանոցում եմ եղել, շատ ուշադիր, հոգատար էին: Այ այդպիսի մթնոլորտում ենք սկսել աշխատել: Այնուհետեւ մայրիկս եկավ, այստեղ բուժումները շարունակեց, հիմա արդեն շատ լավ եմ: Տնից հեռու լինելը բոլորիս համար էլ դժվար է, բայց այստեղի մթնոլորտն ամեն ինչ մոռացնել է տալիս: Մեր նկարահանումներն առաջին իսկ օրվանից անցել են սիրո եւ ջերմության մթնոլորտում, չենք ուզում նախագիծն ավարտվի, որովհետեւ շատ հավես նկարահանման օրեր ենք ունենում»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամի անձնական արխիվից




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...