Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

Երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա. դուք կապշե՛ք, երբ իմանաք, թե ինչպես

Շատերին է ծանոթ այն պնդումը, ըստ որի ավագ երեխաները ավելի պատասխանատու և ինքնուրույն են, մինչդեռ միակ երեխաները հակված են եսակենտրոնության: Սակայն քչերի գիտեն, որ սրանք պարզապես կարծրատիպեր չեն. իրականում, երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա:

Ձեզ ենք ներկայացնում թեմայր վերաբերյալ կատարված գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք միանշանակ կզարմացնեն Ձեզ։

Ծնվելու հերթականության թեորիան ծագել է դեռևս 1920-ականներին: Այն առաջ է քաշել Ալֆրեդ Ադլերը՝ Զիգմունդ Ֆրեյդի ընկերն ու կոլեգան: Ադլերը հավատացած էր, որ այն հերթականությունը, որով երեխան ծնվում է ընտանիքում, անքակտելիորեն ազդում է նրա մարդ տեսակի ձևավորման վրա:

Ավագ երեխա. Համաձայն Ադլերի՝ ավագ երեխան հակված է լինել պահպանողական, իշխանության ձգտող և օժտված է առաջնորդի հատկանիշներով: Քանի որ նրանք մանկուց հոգ են տանում իրենց կրտսեր քույր/եղբայրների մասին, ավագ երեխաները մեծանում են ավելի հոգատար և ավելի պատրաստակամ են լինում ծնող դառնալու հարցում:
Միջնեկ երեխա. այս երեխաների համար ավագ եղբայր/քույրը, այսպես ասած, «տեմպ սահմանող» է: Միջնեկ երեխաները շարունակ փորձում են գերազանցել ավագներին: Նրանց զարգացումն ավելի արագ է ընթանում: Միջնեկ երեխաները հակված են ամբիցիոզ լինելուն, սակայն եսասեր չեն: Նրանք հաճախ չափից դուրս մեծ և անհասանելի նպատակներ են դնում իրենց առջև: Սա հանգեցնում է բազմաթիվ անհաջողությունների, սակայն անհաջողություններին դիմակայելը կոփում է նրանց:


Կրտսեր երեխա. որպես կանոն՝ կրտսեր երեխաները մանկուց չափից դուրս շատ ուշադրություն և հոգատարություն են ստանում թե՛ ծնողների և թե՛ ավագ քույրերի/եղբայրների կողմից: Այդ իսկ պատճառով նրանք պակաս փորձառու և ինքնուրույն են: Այնուամենայնիվ, նրանք հաճախ հակված են գերազանցելու իրենց ավագ քույր/եղբայրներին: Պատմությանը հայտնի են բազմաթիվ կրտսեր երեխաներ, որոնք ամենաարագ ատլետներն են, լավագույն երաժիշտները և ամենատաղանդավոր նկարիչները: Կրտսեր երեխաները շատ շփվող են և հաճախ անպատասխանատու են:
Միակ երեխա. չունենալով ո՛չ քույր, ո՛չ եղբայր, ում հետ կարող էր մրցակցել, միակ երեխան հաճախ մրցակցության մեջ է մտնում սեփական հոր հետ: Բամբակների մեջ մեծացած այս երեխաները նույն հոգատար և հիացական վերաբերմունք են ակնկալում նաև անծանոթներից: Եսակենտրոնությունն ու տատանողականությունը այս երեխաներին բնորոշ գծերից են: Միակ երեխաները հիմնականում դժվարություններ են ունենում հասակակիցների հետ շփման հարցում: Այս երեխաները հակված են պերֆեկցիոնիստ լինելու և ամեն գնով հասնում եմ իրենց նպատակներին: Միակ երեխաներն իրենց բնավորությամբ և տեսակով շատ նման են ավագ երեխաներին:

Ինչպե՞ս է այս ամենն ազդում IQ-ի վրա

Այս հարցը մեծ տարաձայնությունների առիթ է հանդիսանում: Մի մասը առհասարակ ժխտում է ծնվելու հերթականության թեորիան, մյուսները՝ լիովին վստահ են դրա ճշմարտացիություն վրա: Լայպցիգի և Յոհանես Գուտենբերգի համալսարանների (երկու համալսարաններն էլ Գերմանիայում են) հետազոտողները հետազոտել են շուրջ 20000 չափահասի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ավագ երեխաները ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում IQ թեստերում:

Ինչպե՞ս է այս ամենն ազդում մեր բնավորության վրա

Մեկ այլ հետազոտություն ապացույցներ է ներկայացնում, որ ծնվելու հերթականությունը ազդում է մեր բնավորության ձևավորման վրա: Հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ի շուրջ 337000 ավագ դպրոցի աշակերտների բնավորությունը:

Նրանք պարզեցին, որ ավագ երեխաները ավելի ազնիվ և դոմինանտ են, սակայն պակաս շփվող են և սթրեսակայուն չեն: Միջնեկները ավելի բարեխիղճ և ջանասեր են: Կրտսերները ավելի բաց և շփվող են: Միակ երեխաները ավելի նյարդային են, սակայն բավականին շփվող են:

Ծնվելու հերթականությունն իրո՞ք կարևոր է

Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այսպիսի հետազոտությունները բավականին շատ բացթողումներ ունեն. հաշվի չեն առնվում էթնիկական գործոնները, ներընտանեկան փոխհարաբերությունները, դաստիարակությունը, ընտանիքի ֆինանսական վիճակը և այլն: Այսպիսով, այո՛, ծնվելու հերթականությունը որոշակի ազդեցություն ունենում է մարդու բնավորության վրա, սակայն հարկավոր չէ կուրորեն հավատալ սրան:

 

Աղբյուր