Ինչ է երեխաների մոտ ուշադրության պակասի համախտանիշը. ինչպես ճանաչել և կանխել
Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈՒՊՀՀ), որի մասին այսօր կպատմենք, զարգացման նյարդաբանական–վարքային խանգարում է, որը հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսի վերահսկման դժվարությունները։
ՈւՊՀՀ ախտանշանները բաժանվում են երեք տեսակի։
Առաջին տեսակը վերաբերում է այն երեխաներին, որոնց մոտ առավել ցայտուն է արտահայտված անուշադրությունը։
Երեխան հեշտությամբ ցրվում է
Չի կատարում իր առջև դրված առաջադրանքները
Չի լսում
Սխալներ է անում անուշադրության պատճառով
Մոռանում է ամենօրյա գործերի մասին (օր.՝ լվանալ ատամները)
Հաճախ է կորցնում իրերը
Երազկոտ է
Երկրորդ տիպը վերաբերում է այն երեխներին, որոնց մոտ ավելի զարգացած է հիպերակտիվությունը
Հաճախ է նյարդայնանում
Երկար մի տեղում նստած չի կարողանում մնալ
Չի կարողանում հանգիստ խաղեր խաղալ
Մշտապես շարժվում է, սողում, վազում
Շատ է խոսում, բղավում, ծղրտում։
Երրորդ տիպը վերաբերում է երեխաների իմպուլսիվությանը
Դժվարությամբ է սպասում իր հերթին
Ընդհատում է զրուցակիցներին
Դժվարանում է մինչև վերջ լսել, թե ինչ են իրեն ասում
Ինչպես կարելի է օգնել երեխային այս ախտանշանները նկատելու դեպքում
1. Պետք է համապատասխան դպրոց ընտրել, որտեղ նա իրեն լավ կզգա։
2. Եթե համախտանիշը սուր է դրսևորվում, կարող է օգնել հոգեթերապևտը։
3. Երեխային սպիտակուցներով հարուստ նախաճաշ տվեք։ Հիշեք, որ շաքարը հակացուցված է, այն սրում է հիպերակտիվությունը։
4. Երեխայի համար հանգիստ աշխատատեղ պատրաստեք, որտեղ ն դասերը կանի և չի շեղվի խաղալիքներով։
5. Երեխայի հետ շատ զբոսնեք, թող հեծանիվ, անվաչմուշկներ և վազակ քշի։
6. Երեխային ուշադիր լսեք առանց շեղվելու, քանի որ այդպես նա էլ է սովորում նույնն անել։
7. Երեխային անպայման որևէ սպորտաձևի տվեք։
Եթե ՈՒՊՀՀ համախտանիշը հայտնաբերված է, ուրեմն անպայման հետևեք այս խորհուրդներին և անպայման դիմեք մասնագետի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...