Հոգեբանական թեստ. ո՞ր մատի վրա եք գերադասում մատանի կրել
Պատմական ուսումնասիրությունները փաստում են, որ դեռևս հին Եգիպտոսում և հին Հռոմում մատնեմատը մարդկանց համար հատուկ նշանակություն ուներ: Ընդունված էր համարել, որ դրա միջով անցնում է մի երակ, որը հենց այդ մատը կապում է սրտի հետ: Երակը հենց այդպես էլ կոչվում էր` «սրտի երակ»: Այդ մատին մատին մատանու առկայությունը խոսում էր այն մասին, որ «հաճախորդը զբաղված է»: Իսկ հռոմեացիների մոտ ձախ ձեռքը անհաջող էր համարվում, ուստի նրանք առաջինն էին, որ սկսեցին մատանին կրել միայն աջ ձեռքին:
Հնդիկները ևս աջ ձեռքը «անհաջող» էին համարում, այդ պատճառով բոլոր մատանիները նրանք կրում էին աջ ձեռքին: Այսօր այս սահմանափակումը այդքան էլ խիստ դրված չէ:
Աշխարհի մի շարք երկրներում՝ Գերամնիայում, Հոլանդիայում, չամուսնացած երիտասարդները մատանի էին կրում ձախ ձեռքին, իսկ ամունությունից հետո՝ աջին, դրանով իսկ հաստատելով իրենց կարգավիճակի փոփոխությունը: Այս սովորույթը հատկանշական է Թուրքիայի, Լիբանանի, Սիրիայի, ինչպես նաև Բրազիլիայի ժողովուրդներին:
Եվրոպական ծագում ունեցող նորապսակների հարսանեկան արարողությունների ժամանակ փեսացուն ոսկե մատանին դնում է հարսանացուի աջ ձեռքի ցուցամատին, քանի որ այն ամենակարևոր մատն է համարվում: Հարսանիքից հետո թույլատրվում է մատանին տեղափոխել ցուցամատին մատանեմատին:
Շրի-Լանկայում հարսնացուն և փեսան մատանիներ են կրում հակառակ ձեռքերին, կինը՝ աջին, տղամարդը՝ ձախին:
Հետաքրքրական է, որ 18-րդ դարում բոլոր երկրներում գերադասում էին ամուսանական մատանի կրել աջ ձեռքին, և ամուսնական մատանի կրում էին միայն կանայք: Տղամարդիկ ամուսնական մատանիներ սկսեցին կրել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ որպես զինվորներին հիշեցում ընտանիքի և տան մասին:
Ամուսնական մատանին ձախ ձեռքին կրելու սովորույթը բավականին նոր է: Անցյալ դարի մի շարք աղբյուրներում նշվում է, որ այդ փոփոխություն պայմանավորված է կնոջ՝ իր ամուսնու հանդեպ ունեցած հարգանքի արտահայտությամբ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...