Լավագույն ամուսինների եռյակը՝ ըստ հորոսկոպի նշանի․ Առյուծնե՜ր, դուք չկաք այս ցանկում
Համացանցում շատ են հոդվածները հորոսկոպի այն նշանների մասին, որոնք համարվում են լավագույն կանայք, լավագույն մայրերը և այլն։ Բայց միաժամանկ պետք չէ մոռանալ, որ կախված հորոսկոպի նշանից՝ տղամարդիկ էլ լինում են առավել շատ կամ քիչ ամուսիններ, հոգատար կամ ոչ հոգատար հայրեր և այլն։
Հենց այդ պատճառով էլ այսօր ձեզ ենք ներկայացնում հորոսկոպի այն երեք նշաններին, որոնց ներկայացուցիչներն ամենալավ ամուսիններն են լինում իրենց կանանց համար։
3. Այծեղջյուր
Եթե ձեր ամուսնու հորոսկոպի նշանն Այծեղջյուրն է, ապա կարող եք հանգիստ լինել՝ նա երբեք ձեզ չի դավաճանի։ Բայց բնականաբար ընդամենը չդավաճանելով լավ ամուսին չեն լինում, ուստի շտապենք տեղեկացնել, որ Այծեղջյուրները նաև շատ հոգատար են իրենց ընտանիքի, այդ թվում՝ կանանց հանդեպ։
2. Աղեղնավոր
Աստղաբանները եկել են այն եզրահանգման, որ Աղեղնավորները ևս պետք է ընգրկվեն լավագույն ամուսինների եռյակում։ Բանն այն է, որ Աղեղնավորներն իրենց ընտանիքին չափազանց նվիրվող մարդիկ են, ու եթե սիրում են մեկին, ապա հավերժ կսիրեն նրան։ Աղեղնավորների հետ նաև հեշտ է ապրելը, քանի որ նրանք հարմարվող են և չեն սիրում անիմաստ կենցաղային վեճերի մեջ ընկնել։
1․ Ցուլ
Ասում են՝ Ցլերը հորոսկոպի բոլոր նշանների մեջ լավագույն ամուսիններն են կանանց համար։ Նրանք ոչ միայն չեն դավաճանում ու շատ հոգատար են, այլ նաև սիրում են հաճախ անակնկալներ մատուցել իրենց սիրելիներին, ու անել ամեն բան, որպեսզի նրանց երեսից ժպիտը չպակասի։ Երևի թե ցանկացած կնոջ համար էլ բավական է ունենալ հոգատար, բարեսիրտ, անակնկալներ մատուցող և իրեն երջանկացնող ամուսին։ Նշվածները շատ բնորոշ են հենց Ցլերին։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»