Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Ժամանց

10 «չի կարելիներ» տղամարդու հետ ժամադրության ժամանակ

Հաջող կերպով առաջին ժամադրությունն անցկացնելը հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուր մանրուք կարևոր է, և նույնիսկ ամենաննշան սխալը կարող է ամեն ինչ փչացնել: Ինչպես ասում էր Կոկո Շանելը՝ երկրորդ անգամ տպավորություն գործելն անհնար է:

Մի՛ ստիպեք Ձեր սիրելիին երկար սպասել: Էթիկայի կանոնները թույլ են տալիս կնոջը 15 րոպե ուշանալ: Կես ժամ կամ ավելի երկար ուշացումն անկրթության և ուրիշի անձնական ժամանակի հանդեպ անփույթ վերաբերմունքի արտահայտում է: Այսպիսով, ժամեր շարունակ հագուստի հետ համապատասխան կոշիկներ ընտրելուց մի մոռացեք, որ ժամերով սպասումի մեջ եղած տղամարդը կարող է ընդհանրապես չնկատել այդ դետալները:

Մի՛ հետաձգեք հանդիպումը վերջին պահին; Միայն շատ լուրջ պատճառը կարող է տղամարդուն համոզել, որ առաջին ժամադրության հետաձգումը չի նշանակում մերժում և արհամարհանք:

Անդադար Ձեր մասին մի՛ խոսեք: Կարիք չկա առաջին ժամադրության ժամանակ անդադար պատմել Ձեր մասին, այդպես Դուք կնվազեցնեք տղամարդու հետաքրքրությունը Ձեր հանդեպ: Երևակայության համար տեղ թողեք: Ձեզ ավելի լավ ճանաչելու համար տղամարդը մեծ հաճույքով երկրորդ, երրորդ և չորրորդ ժամադրությունները կկազմակերպի:

Մի՛ ընդհատեք տղամարդուն: Հարգանք և հետաքրքրություն ցուցաբերեք Ձեր սիրելիի հանդեպ: Այդ կերպ Դուք հնարավորություն կունենաք նրան ճանաչելու, ցույց տալու, որ հետաքրքրված եք նրանով և սեփական հուզմունքը թաքցնելու:

Ժամադրության ժամանակ կծու ուտեստներ մի՛ փորձեք: Առավել ևս եթե նախատեսում եք ժամադրությունը վերջացնել համբույրով: Առաջին համբույրը տղամարդու մոտ շատ վառ տպավորություն կթողնի:

Մի՛ փորփրեք անցյալը: Մի՛ քննարկեք և հիշեք անցյալը, մինչև որ Ձեր սիրելին ինքն այդ թեմաներն առաջադրի: Նախկին սիրեցյալների մասին խոսելը կատարյալ ձախողում է:

Մի՛ ծանրաբեռնեք տղամարդուն սեփական խնդիրներով: Դուք պետք է տղամարդու մոտ տպավորվեք որպես դրական և ուրախ անձնավորություն: Դուք կարող եք կիսվել Ձեզ հուզող խնդիրներով միայն այն դեպքում, երբ տղամարդը դառնա Ձեր կյանքի մի մասը:

Մի՛ վիրավորեք նրան կատակներով: Առավել ևս, եթե Դուք վատ հումորի զգացում ունեք: Առաջին ժամադրության համար կարող եք մի քանի հետաքրքիր և զվարճալի պատմություն հիշել և փորձեք սուր կատակներ չանել: Սխալ տպավորություն կստեղծեք:

Ուրիշ տղամարդկանց հետ սիրախաղ մի՛ արեք: Եթե Դուք փորձում եք հարաբերությունների այս փուլում խանդ առաջացնել, ապա կարող եք կորցնել տղամարդուն: Դուք դեռևս այդքան մտերիմ չեք:

Մի՛ եղեք մեկ գիշերվա համար աղջիկ: Թույլ տվեք, որ տղամարդը գրավի Ձեզ: Ինչ դյուրին կերպով ձեռք է բերվում, չի գնահատվում:

Չափազանց մեծ ուշադրություն մի ցուցաբերեք, բայց և անտարբեր մի՛ եղեք: Տղամարդիկ շատ են սիրում իրենց հասցեին գովասանք լսել: Ձեզ այնպես պահեք, որ հաջորդ օրը նա արթնանա Ձեզ կրկին տեսնելու ցանկությամբ: