Ալլա Պուգաչովային հյուր է եկել յոթերորդ երիտասարդությունը
Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը հանգստանում են Յուրմալայում եւ Instagram-ի հետեւորդների հետ կիսվում հանգստի մանրամասներով։ 70-ամյա Պրիմադոննան միանգամից երկու նոր ինքնանկար է հրապարակել։ Դրանցից մեկի մեկնաբանություններում Ալլան խոստովանել է, որ ստիպված է սահմանափակել արեւային լոգանքը, թեեւ շատ է սիրում արեւայրուք ընդունել։

«Պաշտում եմ արեւը, բայց այն ինձ հակացուցված է։ 5 րոպե ծովում եւ արեւին, արդյունքը նկատելի է։ Պեպեններ։ Գուցե 7-րդ երիտասարդությո՞ւնն է եկել»,- գրել է Պուգաչովան։
Մեկնաբանություններում հետեւորդները համաձայնել են, որ Ալլան, իսկապես, երիտասարդ տեսք ունի, ինչպես նաեւ նշել, որ պեպենները սազում են նրան. «Ալլա Բորիսովնա, Ձեզանից երիտասարդությունը չի էլ հեռանում։ Հնարավոր չէ վռնդել», «Պեպեններով ավելի հիասքանչ եք, բնական ու նուրբ։ Իհարկե։ Եվս մեկ երիտասարդություն է եկել, իսկ հետո կգան ե՛ւ 8-րդը, ե՛ւ 9-րդը, ե՛ւ 10-րդը եւ այդպես շարունակ։ Ձեզ շատ ամառներ եմ մաղթում, գեղեցիկ Ալլա Բորիսովնա։ Եվ պեպենները սազում են ձեզ։ Դուք միշտ երիտասարդ եք»...

Այժմ հետեւորդներն ակտիվորեն քննարկում են ոչ միայն Պուգաչովայի նոր ինքնանկարները, այլեւ նրա մասնակցությամբ արխիվային տեսանյութը, որը օրերս հրապարակվել է նրա Instagram-յան ֆան էջերից մեկում։ Դրանում ներառված են Պրիմադոննայի մի քանի սեւ-սպիտակ լուսանկարներ, որոնք արվել են 1967թ.-ին (այդ ժամանակ Պուգաչովան 18 տարեկան է եղել) «Զարթուցիչ» հաղորդման նկարահանման ընթացքում։
Շատերն են նկատել, որ արխիվային լուսանկարներում դժվարությամբ են ճանաչում Ալլա Պուգաչովային։ Իսկ դուք ճանաչեցի՞ք։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել