Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Ժամանց

Հեշտ ծննդաբերելու համար անհրաժեշտ է․․․ Գինեկոլոգը բացահայտել է գաղտնիքը

Կնոջ առողջությունն անհրաժեշտ է պահպանել․ չէ՞ որ առանց առողջության երջանիկ ընտանիք չի կազմվի։ Բոլորս հիանալի գիտենք, որ փոքր կոնքի օրգանները պետք է տաք պահել, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, անկանոն սեռական կյանք չվարել և այլն, և այլն։ Սակայն մի կարևոր պահ կա, որը վրիպում է շատ կանանց աչքից։ Խոսքը ձգունակության, իսկ ավելի ստույգ՝ լարան (шпагат) նստելու ունակության մասին է։ Այս վարժությունն անչափ կարևոր է կնոջ առողջության համար․ համենայն դեպս, այդպես են պնդում գինեկոլոգները։

Այսօր ձեզ կներկայացնենք այս վարժության օգտակար հատկությունները:

Որքան արագ պիտի լարան նստել

Ձեզ շահագրգռելու համար կպատմենք՝ ինչու է օգտակար ամեն օր ձգունակության վրա տքնելը։ Հավատացեք, օգուտն իսկապես զգալի է։

Լարան նստելու օգտակարությունը

1․ Ամենակարևորը՝ լարան նստելն օգնում է դաշտանային փուլի կարգավորմանը։

2․ Կանխում է փոքր կոնքի օրգանների իջեցման հավանականությունը։

3․ Ապացուցված է, որ լավ ձգունակություն ունեցող կինն ավելի հեշտ է բեղմնավորվում, ինչպես նաև նվազ ցավոտ է ծննդաբերում։

4․ Այս վարժությունը կատարելիս բարելավվում է փոքր կոնքի օրգանների, որովայնախոռոչի արյան շրջանառությունը։ Դա հիանալի կանխարգելիչ է միզասեռական համակարգի օրգանների հիվանդության դեմ՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։

5․ Խոչընդոտում է երակների վարիկոզային (հանգուցավոր) լայնացումը։

6․ Բարելավվում է իմունային համակարգի աշխատանքը։

Ինչպես տեսնում եք, լարան նստելու օգուտն իսկապես մեծ է։ Մի կարծեք, թե դա միայն երիտասարդներին է հասու։ 40, 50 և անգամ 60 տարեկանում էլ մարդը ընդունակ է լարան նստելու։ Կարևորը, որ ձգունության պահին կտրուկ շարժումներ չանեք և չշտապեք։ Արդյունքի հասնելու համար պիտի ուղղակի ամեն օր կատարեք ձգունության սովորական վարժությունները։

Ձգունակության վարժություններ

1․ Սկզբում մկանները բացելու համար սովորական նախավարժանք կատարեք։

2․ Մի ոտքը ծալեք այնպես, որ ոտքը հատակի համեմատ ուղղահայաց լինի։ Մյուսը հետ տարեք ու ձգեք։ Ձեռքի ափերով հենվեք հատակին ծալված ոտքի ներբանի երկու կողմերով, գլուխն անպայման ուղիղ պահեք ու առաջ նայեք։ Նման դիրքով մոտ մեկ րոպե մնալով՝ կարող եք մի քիչ զսպանակվել՝ շեքի շրջանում լարելով կանները։ Նույնը կատարեք մյուս ոտքով։

 

3․ Այս դիրքը վերոշարադրյալի տրամաբանական շարունակությունն է։ Ուղղեք մարմինը, մեջքը հետ տարեք, ձեռքերը վեր բարձրացրեք։ Ձգվեք հնարավորինս վեր՝ ափերը միացնելով և ուսերն ուղղելով։ Այս դիրքով մնացեք մոտ մի րոպե։ Այս վարժությունը շատ օգտակար է ողնաշարի համար։ Փոխեք հենման ոտքը և նույնը կրկնեք։

 

4. Ելման դիրքի եկեք. մի ծունկը ծալեք և առաջ եկեք, մյուս ոտքը հետ տարեք։ Ձեռքի ափերը հենեք հատակին՝ արմունկներով դուրս։ Կրծքավանդակը դեպի հատակը ձգեք՝ փորձելով այնպես անել, որ այն զուգահեռ լինի հատակին։ Ամեն անգամ արտաշնչելիս ավելի ցած կռացեք։ Նույնը կրկնեք մյուս ոտքով։

 

5. Նախորդ դիրքը պահպանելով՝ ձգտեք կրծքավանդակով և կզակով հպվել հատակին։

 

6․ Եզրափակիչ դիրքը՝ երկայնակի լարան կամ դրա ձեզ համար առավելագույն հնարավոր տարբերակը։

 

Կանոնավոր մարզումներն օրեցօր ձեր մարմինն ավելի ճկուն կդարձնեն, կսկեք ձեզ ավելի լավ զգալ։