Որ բառը տեսաք առաջինը. մտապահեք այն ու տեսեք, թե ինչ է նշանակում այն
Նայեք տառակույտին և կարդացեք, թե ինչպես է ձեզ բնորոշում ձեր տեսած առաջին բառը:
Առյուծ – Դուք այնպիսի մարդ եք, ով միշտ շարժվում է առաջ: Չնայած դուք էլ եք հաճախ տխրում, այնուամենայնիվ, չեք կորցնում ձեր լավատեսությունը: Ձեր մեծագույն թուլությունը երբեմն սեփական ուժերը գերագնահատելն է:
Միրգ – Դուք մարդասեր եք և միշտ պատրաստ եք օգնության ձեռք մեկնել: Սա երբեմն ձեզ ի վնաս է գործում, քանի որ շատերը փորձում են ձեր բարությունն օգտագործել: Ներկա պահին դուք ներդաշնակ վիճակում եք:
Սուրճ – Դուք ունեք արվեստագետի հոգի: Հավանաբար դուք լավ եք նկարում կամ երգում: Այնուամենայնիվ, դուք ունեք ինքնավստահության պակաս և հակված եք դեպրեսիայի:
Ծիածան – Դուք սիրում եք, երբ ամեն ինչ իր տեղում է և տանել չեք կարողանում փոփոխությունները: Դուք ընկալվում եք որպես հանգիստ, ինքնավստահ և կիրթ մարդ:
Բնություն – Դուք ազնիվ և ուղղախոս մարդ եք: Սա, իհարկե, շատ լավ հատկություն է, սակայն մարդկանց հաճախ շատ դժվար է ձեզ հետ լեզու գտնել: Դուք շատ դժվար եք կողմնորոշվում, հատկապես կարևոր որոշումներ ընդունելիս: Կասկածամիտ եք և տատանողական:
Հետազոտող – Ձեր ինքնագնահատականը շատ ցածր է, և դուք կախված եք հասարակության կարծիքից: Փորձեք ավելի անկախ և ինքնուրույն լինել, և ձեր ինքնագնահատականը կբարձրանա: Ամենայն հավանականությամբ դուք հոռետես եք կամ էլ պարզապես այս պահին վատ տրամադրություն ունեք:
Ճանապարհ – Դուք թերագնահատում եք ձեր կարողությունները: Այնուամենայնիվ, դուք հաճախ անգիտակցաբար մեծ ազդեցություն եք թողնում այլոց վրա: Հավանաբար դուք տուրիզմի և բնության հետ կապված նախասիրություններ ունեք:Խորություն – Դուք սովոր եք հասնել ձեր նպատակներին և երբեք չեք հանձնվում: Այդ պատճառով էլ շատերը ձեզ վտանգավոր են համարում: Բայց հոգու խորքում դուք բարի և նուրբ անձնավորություն եք:
Մետաքս – Դուք հեշտ ճանապարհներ չեք փնտրում: Դուք ձեր բնույթով նորարար եք և տարված եք ձեր աշխարհով: Գուցե արժե՞ մի փոքր ժամանակ հատկացնել ընտանիքին և ընկերներին:




















«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունն...
Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
Սևանում բախվել է 4 մեքենա․ կան վիրավnրներ
«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի ...
Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթnւցիկ սարքեր են գործարկվել
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից