Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Ժամանց

«Դեմքի լուրջ արտահայտությունը դեռ խելքի նշան չէ». 20 մտքեր այն մասին, որ չափազանց լուրջ ապրելը տխուր է

Պարզապես վերջ տվեք կյանքին այդքան լուրջ վերաբերվել։ Սովորեք ծիծաղել ինքներդ ձեզ վրա, սովորեք բաց թողնել։ Ինչպես ասում էր էքսցենտրիկ գրող և սուր հումորի վարպետ Ալֆոնս Ալլեն. «Եկեք ինքներս մեզ լուրջ չընդունենք, միևնույն է, ոչ մեկս կենդանի չենք մնալու»։

Եվ այսպես՝

«Ես հասկացա, թե որն է ձեր դժբախտությունը։ Դուք չափազանց լուրջ եք։ Պարոնայք, լուրջ դեմքը դեռ խելքի նշան չէ։ Երկրագնդի վրա բոլոր հիմարություններն արվում են դեմքի հենց այս արտահայտությամբ։ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք». «Այդ նույն Մյունհաուզենը»։

«Ոչինչ վերադարձնել չի կարելի։ Ոչինչ ուղղել հնարավոր չէ, այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք։ Կյանքը նկատի չուներ մեզ կատարյալ դարձնել։ Նա, ով կատարյալ է, թանգարանում պետք է տեղ ունենա». Էրիխ Մարիա Ռեմարկ

«Կյանքում ամեն բան պատահում է, բայց տարիների հետ՝ ավելի հազվադեպ». Բորիս Կրուտիեր

«Կյանքն այն է, ինչ քեզ հետ տեղի է ունենում, մինչ դու ուրիշ պլաններ ես կազմում». Ջոն Լենոն

«Չափազանց շատ ենք մտահոգվում, չափից առավել ենք ընկալում։ Ամեն ինչին պետք է թեթև վերաբերվել, բայց խելքով։ Առանց նյարդերի։ Գլխավորը մտածելն է։ Ու հիմարություններ չանելը». Էրիխ Մարիա Ռեմարկ

«Ամեն ինչ սրտին այդքան մոտ մի ընդունեք։ Այլ մարդկանց արարքներն այն բանի արտացոլանքն են, թե ինչ է տեղի ունենում նրանց կյանքում։ Եվ, որպես կանոն, ձեզ հետ դա ոչ մի կապ չունի»։

«Չափից առավել լրջությունը, հատկապես՝ ինքդ քո նկատմամբ, նույն անփութությունն է». Արկադի Ռայկին

«Ծիծաղել պետք է լրջության վրա, բայց հաճախ ծիծաղում են ազնվության վրա». Եվգենի Անտոնյուկ

«Եթե կյանքում անընդհատ լուրջ լինես, ապա այն չափազանց տխուր կլինի». Ռոբ Շնայդեր

«Կյանքը լի է պատահականություններով, դրա համար էլ նրան այդքան լրջորեն մի վերաբերվեք». Կիմ Ջոնհյոն

«Հազիվ ես սովորում լավ կյանքին, իսկ այն ավելի լավն է դառնում». անհայտ հեղինակ

«Նեղացած մարդիկ նեղացնում են այլ մարդկանց։ Եվ ամեն դեպքում սիրեք նրանց։ Թեպետ ձեզ ոչ ոք չի արգելում սիրել տարածության վրա». Անհայտ հեղինակ

«Մի քիչ հիմարություն խառնեք ձեր լուրջ պլաններին. Հաճելի է հիմար լինել ճիշտ պահին». Հորացիոս

«Մի քիչ առողջ բանականություն, մի քիչ համբերություն, մի քիչ հումորի զգացում, և կարելի է շատ հարմար տեղավորվել այս մոլորակի վրա». Ուիլյամ Սոմերսեթ Մոեմ

«Հումորի զգացմամբ օժտված մարդու լրջությունը հարյուր անգամ ավելի լուրջ է լուրջ մարդու լրջությունից». Անտոն Չեխով

«Մեր կյանքի ստվերներից շատերը գոյություն ունեն այն պատճառով, որ մենք արևի լույսին հակառակ ենք կանգնում». Ռալֆ Ուոլդո Էմերսոն

«Կյանքն իսկապես պարզ է, բայց մենք ջանում ենք այն բարդացնել». Կոնֆուցիոս

«Ձեր դեմքի արտահայտությունը ձեր կրած հագուստից ավելի կարևոր է». Դեյլ Կարնեգի

«Երջանկությունը ոչ այլ ինչ է, քան ամուր առողջությունն ու վատ հիշողությունը». Ալբերտ Շվայցեր