Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Ժամանց

Կենդանակերպի նշանների հրեշտակներն ու դևերը

Յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է բարին և չարը, Հրեշտակը և Դևը, ովքեր աշխատում են հոգին դեպի իրենց քաշել: Հետաքրքիր է, որ ըստ Հորոսկոպի՝ մեզանից յուրաքանչյուրն ունի իր Հրեշտակներն ու Դևերը, որոնք մեզ հետ են լինում ամբողջ մեր կյանքի ընթացքում:

 
Խոյ: Խոյի մեջքի ետևում կանգնած է Ատելության դևը և Անկեղծության հրեշտակը: Խոյի բնավորության մութ կողմը դեպի աշխարհ է սփռում ցասում, անզիջողականություն, սեփական սխալների չընդունում, անպատշաճապահություն և չմտածվածություն: Հրեշտակի դրսևորումը ազնվությունն է, ակտիվությունը և լավատեսությունը:

Ցուլ: Ցուլին կյանքում ուղեկցում են Ցասման ու Ժլատության դևը և Հավատարմության ու Բարեհոգության հրեշտակը: Դևն ուղղում է Ցուլին դեպի նյութական արժեքների և փողի ճանապարհը` պահանջելով մոռանալ հոգևորի մասին: Հավատարմության հրեշտակը` հակառակը, ասում է Ցուլին այն մասին, որ ամենագլխավորն ընկերությունն է, սերը և ընտանիքը:

Երկվորյակներ: Երկվորյակներին են տիրում Խարդավանքի դևը և Կենսուրախության հրեշտակը: Լսելով իրենց դևին, Երկվորյակները շահ ստանալու համար սկսում են ստել, քծնել և երեսպաշտություն անել: Իսկ Կենսուրախության հրեշտակը միշտ պատրաստ է օգնել դժվարությունները հաղթահարելու համար, պետք է դիմել միայն լույսին:

Խեցգետին: Խեցգետնի վրա ազդում են Ստի դևը և Զգացմունքների հրեշտակը: Մոտ թողնելով Դևին` Խեցգետինը դառնում է իսկական ձեռնածու: Նա կարող է մարդկանց մեղքի զգացողություն ներշնչել, մտերիմների վրա ազդել արցունքներով և հիստերիայով՝ դրանով իսկ հասնելով իր ուզածին: Հրեշտակը Խեցգետնին նվիրում է գթասրտության և կարեկցանքի ընդունակություն:

Առյուծ: Առյուծի կողքին են գտնվում Սնափառության դևը և Մեծահոգության հրեշտակը: Դևը աշխատում է նրան դարձնել պարծենկոտ, մեծամիտ և գոռոզամիտ մարդ: Իսկ Մեծահոգության հրեշտակը նրա սիրտը լցնում է մարդկանց հանդեպ սիրով` դարձնելով նրան առատաձեռն, անշահախնդիր և բարեհոգի:

Կույս: Կույսի ետևում կանգնած են Նախանձի ու Դժգոհության դևը և Կայունության ու Պաշտպանության հրեշտակը: Նախանձի դևը թունավորում է հոգին, ներշնչում է դժգոհություն կյանքի նկատմամբ, հեռացնում է Կույսերին ընկերներից և սիրելիներից: Կայունության և Պաշտպանության հրեշտակը Կույսին դարձնում է հոգեպես ուժեղ, վստահելի և իմաստուն մարդ:

Կշեռք: Կշեռքն ունի Տրամադրության դև և Չափի հրեշտակ: Կենդանակերպի այս նշանի դևը նրա կյանք է ներմուծում կասկած, անկայունություն և անվճռականություն: Չափի հրեշտակը Կշեռքներին դարձնում է ներդաշնակ ամեն ինչում. ուժեղ ներքուստ և գեղեցիկ արտաքուստ:

Կարիճ: Կարիճի երևում կանգնած են Վրեժի դևը և Ճշտի հրեշտակը: Վրեժի դևը անհավանական արագությամբ ոչնչացնում է ամբողջ լավն ու լուսավորը, ինչ կա Կարիճի կյանքում: Նա արագ վարակում է նրա հոգին և մտքերը բացասական մտադրություններով և նախանձով: Ճշտի հրեշտակն օգնում է Կարիճին շրջվել դեպի լույսը, ընդունել իրեն և շրջապատող աշխարհին այնպիսին, ինչպիսին կա: Հրեշտակը նվիրում է Կենդանակերպի այս նշանին ուժ` առաջ գնալու համար:

Աղեղնավոր: Աղեղնավորին շրջապատում են Ամբարտավանության դևը և Արդարության հրեշտակը: Դևը ստիպում է Աղեղնավորին լինել մեծամիտ և չընդունել քննադատություն: Բայց հոգու խորքում նա ազնվության և արդարության մարտիկ է և ձգտում է բարձր ինչ-որ բանի, ինչում նրան օգնում է Արդարության հրեշտակը:

Այծեղջյուր: Այծեղջյուրի կողքին են գտնվում Անտարբերության ու սառնության դևը և Տոկունության հրեշտակը: Այծեղջյուրի մեջ դևն արթնանում է այն ժամանակ, երբ նրան դավաճանել են և նեղացրել: Հիասթափության րոպեներին սկսում է ակտիվանալ Անտարբերության և Սառնության դևը: Նրա կողքին Այծեղջյուրին դժվար է նորից ընկերներ ձեռք բերել, սիրել, շփվել շրջապատի հետ: Տոկունության հրեշտակն օգնում է նրան հաղթահարել դժվարությունները և հիասթափությունները և մնալ այնպիսին, ինչպիսին կա:

 

Ջրհոս: Ջրհոսի մեջ պայքարում են Օտարացման դևը և Ընկերության հրեշտակը: Լինելով իր դևի իշխանության ներքո` Ջրհոսն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում շրջապատի նկատմամբ: Դևը նրա մոտ չի թողնում լավ մարդկանց, չի թողնում ընկերներ և ընտանիք ձեռք բերել: Ընկերության հրեշտակը հիշեցնում է Ջրհոսին այն բանի մասին, որ նա բարի սիրտ ունի, և, որ նա ռիսկ է անում միայնակ մնալ, եթե շարունակի լսել դևին:

Ձկներ: Ձկներն ունեն Արատի դև և Սիրո հրեշտակ: Լսելով դևին` Ձկները հաճախ հայտնվում են հատակում. նրանց կյանքում հայտնվում են ալկոհոլը, թմրամիջոցները, անառակությունը և դաժանությունը: Բայց նրանք միշտ կարող են դիմել իրենց Սիրո հրեշտակին` օգնության համար, որպեսզի դառնան ավելի բարի, բարեսիրտ և մեղմ: