Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Ժամանց

Խոյերին բարդ օր է սպասվում․ սեպտեմբերի 12-ի աստղագուշակը

Խոյ: Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի:

Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ թանկ մարդկանց միջավայրն անգամ ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստը կամ այլ խորքային պատճառներ, դուք ուղղակի հոգնել եք, աշխատեք մի քիչ հանգատանալ և միայնության մեջ լինել:

Ցուլ: Կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել:

Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք. նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ, վերլուծել նախկինում արածը, ձեռք բերածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը ձեզ հոգնեցնեի, ապա լավագույն դեղամիջոցը դատարկ փողոցներով երեկոյան զբոսանքն է:

Երկվորյակ: Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին:

Հնարավոր են նոր ծանոթություններ, սակայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:

Խեցգետին: Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում, դուք կարծես բարակ սառույցի վրայով եք քայլում: Հետաձգեք կարևոր գործերը, տեղափոխեք այն հանդիպումները, որոնցից կարող է կախված լինել ձեր մասնագիտական ապագան: Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից, մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը: Հրապարակային ելույթներն անցնում են չափազանց վատ, դուք ոչ միայն չեք գտնում նոր համախոհներ ու երկրպագուներ, այլև կորցնում եք հներին:

Այս մռայլ ֆոնի վրա լուսավոր կետ կարող են լինել մտերիմների հետ հարաբերությունները: Հարմար օր է ընկերների շրջապատում հանգստանալու, ռոմանտիկ ժամադրության և սիրային խոստովանության համար:

Առյուծ: Դեն նետելով ավելորդ և անկարևոր բաները՝ այսօր կսլանաք դեպի ձեր նպատակը, որին կհասնեք շատ մոտ ապագայում: Դուք պատվախնդիր եք, այնպես որ պետք չէ զարմանալ, որ ձեր հակառակորդներն աշխատում են խուսափել ձեզ հետ մրցակցելուց: Կանխազգացումը նույնպես շատ ուժեղ է այսօր, դրա շնորհիվ է, որ ճիշտ որոշումներ եք կայացնում ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքում:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սակայն նոր հարաբերություններ սկսելուց առաջ պետք է ճիշտ գնահատել սեփական սպասումները և ցանկությունները, հակառակ դեպքում կհայտնվեք տհաճ իրավիճակում:


Կույս. Այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում, սակայն ձեռք բերված հաջողություններն այնքան էլ զգալի չեն: Մարդիկ, ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են, շուտով իրենց կդրսևորեն ոչ լավագույն կողմերով:

Դրությունը փրկում են ձեր դիվանագիտական որակները, դուք հաջողացնում եք պայմանավորվել անգամ նրանց հետ, ովքեր բոլորովին չեն կիսում ձեր տեսակետը: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, հարաբերությունները կզարգանան ոչ այնքան դինամիկ, սակայն ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան:

Կշեռք: Օրն անհաջող է դասավորվում: Դուք անվերջ բախվում եք բարդությունների, դրա հետ մեկտեղ ազդեցիկ հակառակորդներ եք ձեռք բերում: Պաշտպանելով ձեր շահերը՝ դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում, և արդյունքում տուժում են անգամ նրանք, ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, կոնֆլիկտներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը, հետաձգել փաստաթղթերի հետ աշխատաքը, պայմանագրերի ստորագրումը և գործարքների կնքումը: Անձնական հարաբերություններում էլ ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա:

Կարիճ: Այսօր տրամադրությունը փչանում է ցանկացած մանրուքից, Որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձում են ուրախացնել ձեզ, նրանց մոտ ոչինչ ստացվում, իսկ դուք ավելի մռայլ ու նյարդային եք դառնում:

Միայնության մեջ անցկացրած ժամանակն օգնում է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սակայն միայն այն դեպքում, երբ դուք զբաղված եք հետաքրքիր գործով: Ոչ մի դեպքում անգործ մի մնացեք, այսօր սա է դեպրեսիայից խուսափելու միակ միջոցը:

Աղեղնավոր: Փոքրիկ ուրախությունների և հաջողությունների օր է, որոնք ձեզ կայցելեն անսպասելիորեն: Չի բացառվում, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և հնարավորություն ստեղծվի մասնակցել ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում:

Ձեր մասնագիտական և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Այսօր լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները. միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:

Այծեղջյուր: Այսօր խուսափեք ամեն ինչում լավագույնը լինելուց, դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Անմիջականությունն ու բնական վարքագիծը հենց այն որակներն են, որ ձեզանից այսօր կպահանջվեն: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, չեն բացառվում հաճելի լուրերը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք:

Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում արագ հաջողության հասնել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու վեճերը մնում են անցյալում:

Ջրհոս: Այսօր ձգտեք ժամանակը զուր չվատնել, պետք է գործել անհապաղ: Վանեք ձեզանից կասկածները և վստահեք կանխազգացմանը, այն ձեզ հուսախաբ չի անի:

Շեշտը դրեք իրավիճակներից դուրս գալոն ուղղված ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ձեր ունակութան վրա: Օրը հատկապես բարենպաստ է հոգեհարազատ մարդու հետ զրույցի համար, ինչը ձեզ պարգևում է փոխհասկացվածության և հաճելի շփման բերկրանք:

Ձկներ: Այսօր դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Հատկապես բարենպաստ օր է բանակցություններ վարելու համար, այդ թվում այն մարդկանց հետ, ում հետ համագործակցություն չէիք էլ ակնկալում:

Կարևորն այն է, որ անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա և դուք կպահպանեք սառնասրտությունը, ինչն օգուտ կբերի ձեզ և շրջապատի մարդկանց: Մեծ է բուռն սիրավեպ սկսվելու հավանականությունը, որն էլ կդառնա ներշնչանքի անսպառ աղբյուր: