Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան
Ժամանց

20 երազ, որոնք հարստության ու հաջողության մասին են խոսում

1. Պարել երազում

Երազում պարելը չափազանց կարևոր նշան է։ Եթե դուք ձեր զուգընկերոջ հետ երազում պարում եք, ուրեմն՝ ձեզ հաճելի հանդիպում է սպասվում, իսկ եթե դուք միայնության մեջ եք վայելում պարը, պատրաստվեք անսպասելի շահույթի։ Երազում պարող երեխաներն ընտանիքում շուտափույթ համալրման մասին են խոսում, իսկ եթե ծեր զույգ է պարում, հնարավոր են կարիերայում դրական տեղաշարժեր։

2. Թռիչքներ երազում

Յուրաքանչյուր մարդ ցանկանում է թռչել, և դրա համար էլ այն երազը, որում նա թռչում է, ամենադրական էմոցիաներ է հարուցում։ Դա նաև շատ շահութաբեր է։ Այն ձեր կյանք հաջողություն կբերի բոլոր ոլորտներում, բայց նախ և առաջ կօգնի գտնել ձեր ողջ կյանքի գործը, որը մշտական շահույթ կբերի ձեզ։

3. Ամետիստ քար

Եթե երազում դուք մանուշակագույն ամետիստ տեսնեք, նշանակում է՝ ձեզ սպասում է հանգիստ, ապահովված կյանք։ Այս քարով զարդ գտնելը նշանակում է արժանապատիվ շահույթ ստանալ։ Բայց վախեցեք կորցնել ամետիստով մատանի կամ կրծքազարդ։ Այդպիսի երազը ենթադրում է ձեզ համար ինչ-որ արժեքավոր մի բանի կորուստ։

4. Ծառեր

Երազում ծաղկած պարտեզով զբոսնելիս իմացեք, որ դա նշանակում է՝ ձեր ընտանեկան կյանքում կտիրի ներդաշնակություն, իսկ մտերիմների հետ ոչինչ չի պատահի։ Իսկ երբ տեսնեք, որ կանգնած եք ծառի տակ, մտերիմ ընկերոջից օգնություն սպասեք։ Վերջապես, բամբուկե ծառերը լավ նորություններ են կանխատեսում։

5. Տաճար

Երազը, որում դուք տաճար եք մտնում, աներևակայելի հաջողության խորհրդանիշ է։ Իսկ եթե դուք խորան եք տեսնում, իսկ նրա վրա՝ Տիրոջ արձանը, ապա այդ անհավանական հաջողությունը ձեզ կուղեկցի ողջ տարվա ընթացքում։

6. Դագաղ

Շատերը վախենում են երազում դագաղ տեսնելիս։ Սակայն իրականում մեր ենթագիտակցության ուղերձն այս դեպքում լավատեսական է։ Այդպիսի երազը նշանակում է, որ տագնապները շուտով ձեզ հանգիստ կթողնեն։ Տեսնելով, թե ինչպես են մարմինը դնում դագաղի մեջ, սպասեք ձեր ջանքերի համար շուտափույթ պարգևատրման։ Իսկ եթե հանգուցյալը բարձրանում է դագաղից, դուք բոլոր հիմքերն ունեք խոշոր վարձատրություն ստանալ։ Ի դեպ, երազում ձեզ գերեզմանատանը տեսնելիս մի անհանգստացեք։ Այդ երազը կարող է ձեզ ստիպել մտածել ընտանիք ստեղծելու մասին։

7. Եղանակ

Արևի կամ Լուսնի դուրս գալը երազում խոսում է զարգացման ու ծաղկման մասին։ Հնարավոր է՝ ձեզ առաջարկեն նոր հետաքրքիր աշխատանք։ Երազում ծիածանը կտեղեկացնի երջանկության մասին, որը կլինի ձեր ընտանիքում, իսկ կայծակները դեպի լավը ազդեցիկ փոփոխությունների մասին կխոսեն։ Հատուկ ուշադրություն դարձրեք երկնքում առկայծող աստղի մասին։ Այն ձեզ կտեղեկացնի երեխայի շուտափույթ ծննդի մասին։

8. Մարդ

Եթե մարդիկ հաճախ են լինում ձեր երազներում, ուրեմն՝ արժե, որ դուք մանրուքներին ուշադրություն դարձնեք։ Երբ երազում մերկ մարդ եք տեսել, պատրաստ եղեք այն բանին, որ ձեր կյանքում երջանիկ դիպված տեղի կունենա։ Իսկ հիվանդ մարդու նկատելով, որ ժպտում կամ ծիծաղում է, մի կասկածեք, շուտով դուք կառողջանաք։

9. Կին

Երազում գեղեցիկ կին տեսնելը, նրա հետ շփվելը կամ ձեռքը բռնելը նշանակում է բարի լուր ստանալ։ Իսկ եթե կինը գնումներ է կատարում, ձեզ սպասում են հաճելի ծախսեր։ Բայց ամենահաջողակը խոստանում է լինել այն երազը, որում դուք հղի կին կտեսնեք։ Այն խոսում է մոտալուտ հարստության մասին, որն անսպասելիորեն կընկնի ձեր գլխին։

10. Թռչուն

Երազում տեսած գեղեցիկ թռչունը սիրո խորհրդանիշն է ու ազդանշան անձնական կյանքում կատարվելիք փոփոխությունների մասին։ Այդպիսի երազ տեսնելով՝ պատրաստ եղեք հանդիպել ձեր երկրորդ կեսին։ Իսկ եթե երազում թռչունը թակում է ձեր պատուհանն ու կանչում ձեզ, կա հավանականություն վերադառնալու նախկին հարաբերություններին։

11. Ծտի կեր

Երազում ծիտ կերակրելը խոսում է սպասվելիք թանկարժեք նվերի մասին։ Իսկ եթե դուք հողին ցորեն եք լցնում, շուտով ձեր բիզնեսը նոր մակարդակի վրա դուրս կգա։ Որպես կանոն, այդ իրական երազը հսկայական խթան է հանդիսանում սեփական բարեկեցության համար մղվող պայքարում։

12. Կենդանիներ

Երազում կենդանիներ տեսնելը խոսում է երջանկության մասին, անգամ եթե ձեզ թվում է՝ սարսափելի երազ եք տեսել։ Նույնը կարելի է ասել նաև այն երազի մասին, որում ձեզ օձ է կծում։ Շունչ քաշեք ու ժպտացեք։ Ձեզ շատ փող է սպասվում։

13. Փիղ

Փիղն այլ կենդանիների մեջ առանձնանում է իր հսկայական չափերով ու բարի բնավորությամբ, համբերությամբ ու իմաստնությամբ, դրա համար էլ երազում տեսած փիղը կանխորոշում է ձեր շահերի պաշտպանություն և ընտանեկան հարաբերությունների ամրապնդում։

14. Գառնուկ

Երազում տեսած գառնուկը, հատկապես երբ նա արածում է մարգագետնում, խոսում է ընկերների հետ ուրախալի հանդիպման մասին, որը տեղի կունենա մոտակա օրերը։ Իսկ ահա երազում գառնուկ շոյելը նշանակում է սեփական ջանքերի գերազանց արդյունքը ստանալ։ Վերջապես, եթե երազում դուք ոչխարի միս եք կտրատում, նշանակում է՝ դուք ունեք բոլոր հնարավորությունները մոտակա ժամանակներում արագ շահույթ ստանալու։

15. Խոզ

Մարդկանց մեծ մասի մոտ խոզն ասոցացվում է բարեկեցության հետ, և դրա համար էլ մի զարմացեք, եթե երազում ձեր տեսած խոզուկը շահույթի կտրուկ ավելացման ու հաջողության նշան դառնա։ Հնարավոր է՝ դուք կազինոյում կամ լոտոյով գումար շահեք, իսկ հնարավոր է՝ իմանաք այն մասին, որ ժառանգություն եք ստացել։

16. Մեղուներ

Մեղուներն աշխատասեր են, իսկ դա նշանակում է, որ երազում տեսած այդ միջատներն այն բանի ազդանշանն են, որ շուտով ձեր ֆիզիկական և մտավոր ջանքերն ըստ արժանվույնս կպարգևատրվեն։ Հավանական է, դուք շատ հայտնի մարդ կդառնաք, և այդ փաստը ձեզ թույլ կտա նկատելիորեն հարստանալ։

17. Կրակ

Եթե երազում տեսել եք, որ այրվում է ձեր տունը, մի վախեցեք։ Դա երազ է, որը խոսում է այն մասին, որ կրակի մեջ այրվում են ձեր տագնապներն ու խնդիրները։ Նույնատիպ կլինի նաև երազն այն տոնակատարության մասին, ուր հրավառություն է տեղի ունենում։ Այն խորհրդանշում է կյանքում սև գծի ավարտը։

18. Լուսնի լույս

Լուսնի տակ զբոսանքները մարդկանց մեծ մասի մոտ ասոցացվում են ռոմանտիկայի ու զգայական վայելքների հետ։ Իսկ երազը, որի ժամանակ դուք ձեր սիրելիի հետ զբոսնում եք լուսնի լույսի տակ, խոսում է շուտափույթ ամուսնության մասին։ Այդ ամուսնությունը խոստանում է հաջողակ լինել ֆինանսական պլանում, իսկ դա նշանակում է, որ դուք այլևս փողի կարիք չեք ունենա։

19. Ծով

Ծովափնյա ռոմանտիկ երազներն ավելի հաճելի կլինեն, եթե դուք իմանաք այն մասին, որ դրանք ձեզ անհավանական ու անեզր երջանկություն են խոստանում։ Տեսնելով երազ, որի ժամանակ դուք վազելով ընկնում եք ծովի ալիքների մեջ, իմացեք, որ շատ շուտով ձեր կյանքը կփայլի իսկական երջանկությամբ։

20. Աճուրդ

Մարդիկ հազվադեպ են աճուրդների մասին երազներ տեսնում, և դրանով իսկ առավել արժեքավոր է դրա արդյունքը։ Եթե դուք ձեզ տեսնեք մի սրահում, ուր լոտեր են վաճառվում, կամ լսեք աճուրդը վարողի ձայնն ու նրա ձեռքի փայտյա մուրճիկի կտկտոցը, նշանակում է՝ շուտով կլուծվի ձեզ համար չափազանց կարևոր փողային հարցը։ Պատրաստ եղեք այն բանին, որ շուտով դուք ավելի կհարստանաք։