Տաթևիկ Ադումյանն ինչպե՞ս է այսքան կարճ զգեստով շրջում Երևանում
Դերասանուհի ՏաթևիկԱդումյանը գեղեցիկ ամառային կարճ զգեստով լուսանկար է հրապարակել։
Ո՞վ կարող է ասել, թե ո՞րն է երջանիկ կյանք ասվածը... Ո՞րն է իրական երջանկության բանաձեւը... .
Փո՞ղը... Ոմանց դեպքում, ցավոք, շատ փողը, հիվանդագին ագահությունը, երբ կուրացած մոլուցքը հեղեղի պես ճանապարհին սրբում եւ տանում է ամեն ինչ... Երբ ոսկու փայլն է ուղղորդող միակ «աստղը», միակ «փարոսը» բարոյականության օվկիանոսում... Փողը, առանց որի ցավոք միեւնույն ժամանակ դժվար է գոյատեւել, էլ ավելի դժվար է՝ վայելել կյանքը... .
Միգուցե կարիերա՞ն... Անվերջանալի այդ աստիճանը, որի ամեն հաջորդ աստիճանն ավելի դժվար է նվաճվում, իր հետ բերելով տեղի եւ անտեղի քննադատություն, խարդավանք եւ թշնամիներ, մրցակցություն եւ ինքնաքննադատություն... Կարիերան, առանց որի մարդը լիարժեք չէ, հասարակությունում իրացված չէ, տնտեսապես ապահովված չէ... .
Ընտանի՞քը... Ընկերնե՞րը... Հավատարիմ ընկերները, ովքեր ընտանիքի պես են, թեպետ՝ երբեմն անսպասելիորեն ունակ են դավաճանելու... Լավ ընտանիքը... Օրինակելի երեխաներ մեծացնելը, հասարակության կայացմանն այդ կերպ նպաստելը... Սիրելը, սիրելով փորձություններ անցնելը, օջախն ամրապնդելը եւ ամուր ընտանիքով հայրենիքն հզորացնելը։ Ընտանիքում երջանկություն գտնելը, սեփական վախերը հաղթահարելը եւ նվիրումով եւ զոհողության գնով ավելի կարեւոր նպատակի հասնելը։ «Կնոջ» երջանկություն ասվածը միգուցե՞... .
Ձեզանից ո՞վ է կարողացել գտնել ոսկե միջինը։ Փնտրտուքների ո՞ր փուլում եք այժմ... Ի՞նչ է մեզ անընդհատ պակասում... Ինչո՞ւ է այդքան դժվար հավասարակշռությունը գտնելը եւ պահպանելը... գրել է դերասանուհին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել