Քիչ առաջ միջադեպ երթուղայինում. լրբացած ուղևորուհին «կալանավորեց» ուղևորներին
Մարդկանց վատ ու օրվա հացը մի կերպ վաստակելու մտահոգությունն իրենց հետ ամենուր է: Յուրաքանչյուրն էլ ցանկանում է հարմարավետ ապրել: Բայց երբեմն մարդը՝ գուցե նույնիսկ չնկատելով անցնում է սահմանները: Առավոտ շուտ Նոր Նորքից իջնող երթուղայինում կռիվ բռնկվեց. ուղևորուհին ցանկանում էր իջնել Խանջյան- Սայաթ-Նովա խաչմերուկում, վարորդը հանգիստ տոնով ասաց, որ այստեղ կանգառ չկա և արգելված է կանգնել: Ուղևորուհին, ով մոտ 30-38 տարեկան կին էր բռնկվեց. «Չկա, ասա՛ թող սարքեն, խի պիտի քո պատճառով ես Թումանյան խաչմերուկում իջնեմ, թող սարքեն» և րոպեններ շարունակ ջղային ձայնը տարածել էր երթուղայինում և բղավում էր:
Վարորդն սկզբում փորձեց հասկանալ իր մեղքը, բայց հետո հասկանալով, որ բարդ է տիկնոջ հետ՝ լռեց:
Կինը իջավ հաջորդ կանգառում և այնպիսի ուժգնությամբ փակեց դուռը, որ հետևանքը չգիտես զավեշտալի էր, թե ցավալի.... հաջորդ կանգառում դուռը չէր բացվում, մարդիկ մնացել էին փակված և ուշանում էին աշխատանքից... ուղևորներն ստիպված եղան՝ մեծ դժվարություններով անցնելով գազելի առաջնային հատված՝ վարորդի կողքի դռնով դուրս գալ.... ողջ ընթացքում վարորդը տանջվում էր, որ բացեր դուռը, որն անհնար եղավ ու լուռ ժպտում էր:
Հիմա, անցնենք հարցի մյուս կողմին, հասկացանք՝ կնոջ պահվածքն անվայել էր, բայց, իսկապես, ինչ անի ուղևորը, ով աշխատում է հենց այդ տարածքում... ու ինչ է մտածում քաղաքապետարանն այդ կապակցությամբ, երբ կան խաչմերուկներ, որտեղից շատ հեռու են կանգառները....




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել