Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Ժամանց

«Սոված եմ եղել, պապիկ եմ պահել, զուգարան մաքրել, բայց փողն այնքան չարժե, որ ծախվեմ»․ Շպռոտ

«Սոված եմ եղել, պապիկ եմ պահել, զուգարան մաքրել, բայց փողն այնքան չարժե, որ ծախվեմ»․ Շպռոտը՝ մերկապարուհու աշխատանքից հրաժարվելու մասին: Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է ինչպես նոր դերակատարման, այնպես էլ վերջեր աղմուկ բարձրացրած գրառման մասին․ երգչուհի զայրացած է, որ իրեն մարմնավաճառ են անվանել:

Նա նշեց, որ հիմնականում մեկնաբանություններին ուշադրություն չի դարձնում, սակայն այս մեկն անտեսել չէր կարող:

«Վերջին 10 տարում հանգիստ, խաղաղ ապրում էի՝ առանց մեկնաբանություններին ուշադրություն դարձնելու: Ճիշտը դա է: Youtube-ի իմ էջում նույնիսկ փակել եմ մեկնաբանությունների հատվածը: Ես քննադատությանը նորմալ եմ վերաբերում: Մարդն իրավունք ունի կարծիք հայտնել արտիստի մասին, բայց երբ ստում են կամ պնդում, չեմ կարող դիմանալ։ Ատում եմ սուտը: Ես չեմ արդարանում, եթե ինչ-որ բան արած լինեի, կասեի, ինչից պետք է վախենում: Այս դեպքում սուտն ինձ հունից հանեց: Իմ կերպարը սկանդալային է, սեքսուալ, ես ազատ մարդ եմ, սակայն փողն այնքան չարժե, որ ես ծախվեմ: Թե՛ այստեղ եմ սոված օրեր ունեցել, թե՛ Հայաստանում, թե՛ Նյու Յորքում, սակայն երբեք չեմ դիմել այդ քայլին՝ ելնելով իմ արժեքներից:


Ինձ համար դա անընդունելի է: Երբ Նյու Յորքում սոված էի, որպես մերկապարուհի աշխատելու հնարավորություն ունեի, բայց միայն այն միտքը, որ այդ կեղտոտ փողը պիտի դիպչի իմ մարմնին, ինձ ստիպեց զուգարան մաքրել հյուրանոցում: Ես ծանր աշխատանքից չեմ վախենում՝ պապիկի եմ պահել, որպես հավաքարար եմ աշխատել, բայց մարմնավաճառ չեմ եղել, պոռնո տեսահոլովակ չեմ ունեցել: Ինչ-որ մեկն էլ իմ անունը գրել է պոռնոհոլովակի տակ, ու բոլորը քննարկում են, որ դա ես եմ:

Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես դա հեռացնել համացանցից: Մարմին վաճառել ամեն աղջիկ չի կարող: Այլ հարց է բիկինիով նկարահանվելը: Ես արտիստ եմ: Եթե գա ժամանակ և իմ ամուսինը նեղվի իմ տեսքից, միայն նա կարող է ինձ ասել՝ մի հագիր նման հագուստ, սակայն ես ամուսին չունեմ»,- ասաց Շպռոտն ու շեշտեց, որ ունի նաև ադեկվատ հետևորդների մեծ բանակ, որոնք միշտ իր կողքին են և քաջալերում են իրեն: Երգչուհին կարևորեց նաև փաստը, որ մայրը միշտ հասկանում է իրեն և ամեն հարցում իր և քրոջ կողքին է․ «Նա աշխարհ ամենաբարի մայրն է»:Õ·ÕºÕ¼Õ¸Õ¿Անդրադառնալով աշխատանքային նորությանը՝ Շպռոտն ասաց, որ առաջարկը ստացել է իր վաղեմի ընկերոջից՝ Մենչից: «Առաջարկն ինձ շատ գրավեց, քանի որ Մենչի յուրաքանչյուր նախագիծ հաջողության է հասել: Մարմնավորում եմ ամերիկահայ հարուստ աղջկա, որն ունի գումար, տուն: Հրաչն ու Սերգեյը նրա տանն են աշխատում: Կերպարս այրի է: Հուսով եմ՝ կսիրվի,- ասաց նա ու հավելեց, որ այս դեպքում շեշտ չի դրվել իր սեքսուալ կերպարի վրա, քանի որ «Ֆուլ Yere1»-ը դիտում են նաև երեխաները:

Նոր ժանրում ներկայանալու մտավախություններ չունի: -Ես սիրում եմ կատակերգություն: Կարևորն այն է, որ ընթացքից հաճույք ստանանք: Կարծում եմ՝ հեռուստադիտողներն էլ կզգան, որ հավեսով ենք աշխատել»:

Շպռոտը շեշտեց, որ սիրում է էքսպերիմենտներ անել, իսկ դերասանական ոլորտն իր համար նոր չէ: Ավելի վաղ Մենչի հետ աշխատել են «Թաքնված տեսախցիկի» շրջանակում, բացի այդ, խաղացել է ֆիլմերում և թատրոնում:

«Ներկայացել եմ «Որոգայթում»: Եվս մի ֆիլմում Լոս Անջելես տեղափոխվելուց հետո եմ նկարահանվել: Մանկուց գնացել եմ թատերական խմբակների: 16 տարեկանում մի ներկայացման մեջ էի խաղում, որտեղ հերոսուհին մոտ մեկ ժամ մենակ էր խաղում: Խոսք, գրեթե չկար, ամբողջը կառուցված էր դիմախաղի վրա»,- ասաց նա ու կատակեց, որ բարձր լացելն էլ իր մոտ լավ է ստացվում: