Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Ժամանց

Ռուս Բժշկուհին Բացատրել Է, Թե Ինչու Է Սաթենիկն «Արտասվում Բյուրեղներով»

Բյուրեղներով արտասվող» 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի արտասովոր պատմությունը զարմացրել է նաև ռուս բժիշկներին: Ակնաբույժ Տատյանա Շիլովան փորձել է բացատրել, թե ինչը կարող է աղջկա «բյուրեղյա արցունքների» պատճառ լինել: РЕН ТВ-ի հետ հարցազրույցում բժշկուհին նշել է, որ նման ախտաբանությունը բացառիկ երևույթ է, դրա համար էլ պատճառները որոշելը բավականին դժվար է: Արագացված բյուրեղացումը կարող է արցունքի մեջ աղի բարձր քանակի հետևանք լինել:

«Արցունքը բիոլոգիական հեղուկ է, որն իր վիճակով և բաղադրությամբ նման է արյանը: Այդ պատճառով որոշակի իրավիճակներում, օրինակ աչքի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի գենետիկ կամ բորբոքային հիվանդությունների դեպքում դրա բաղադրությունը կարող է փոխվել»,- մեկնաբանել է Շիլովան:

Բժիշկը հավելել է, որ նյութափոխանակության խախտման ժամանակ նման բյուրեղներ կարող են առաջանալ նաև լյարդում և երիկամներում, այդ պատճառով Սաթենիկին ամբողջական հետազոտություն է անհրաժեշտ:


Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի 22-ամյա բնակիչ Սաթենիկ Ղազարյանի աչքերից արցունքների փոխարեն բյուրեղներ են սկսել թափվել մոտ երկու ամիս առաջ: Սկզբում ընտանիքի անդամները մտածել են, որ աչքի մեջ անզգուշության հետևանքով ապակի է ընկել, բայց բյուրեղները երկու շաբաթ շարունակ անընդհատ հայտնվել են, դրանից հետո հարազատներն անհանգստացել են և բժշկի տարել նրան։
«Սկզբից ինձ հետազոտեցին Արթիկի բժշկական կենտրոնում, դրանից հետո՝ Գյումրիում, վերջում ստիպված գնացի Երևան։ Բոլոր բժիշկները շոկի մեջ են, նրանք առաջին անգամ են նման հիվանդության բախվում և չգիտեն ինչպես բուժել։ Նույնիսկ ախտորոշում չեն տվել», – ասաց Սաթենիկը։

Աղջկա սկեսուրը՝ Զեմֆիրա Միքայելյանը, Sputnik Արմենիայի թղթակցին պատմել էր, որ բժիշկները սկզբում թերահավատորեն են վերաբերվել այս դեպքին։ Ոմանք նույնիսկ ասել են, թե կինը ստում է. կասկածել են, որ Սաթենիկն ինքն է աչքի մեջ ապակիներ մտցնում՝ ուշադրություն գրավելու համար։


Սակայն երկարատև ստուգումներից հետո թոթվել են ուսերը և խորհուրդ տվել սպասել այդ բյուրեղների փորձաքննության արդյունքներին։ Դեռ հայտնի չէ, թե երբ կլինեն այդ արդյունքները։ Դա վշտացնում է նրա ընտանիքի անդամներին։ Նրանք նույնիսկ եղել են առողջապահության փոխնախարարի մոտ, նրանց լավ են ընդունել, բայց առայժմ ապարդյուն։ Հույս ունեն հանդիպել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստանալ անհրաժեշտ բուժում։

«Մենք օրական 10-14 բյուրեղ ենք հանում։ Նա ցավեր ունի, աչքն անընդհատ բորբոքված է, արդեն այտուցվել է, բայց ոչ մի կերպ չեն կարող օգնել։ Պետք է բուժում լինի, նա չի կարող անընդհատ տանջվել», – բողոքում է Զեմֆիրան։


Սաթենիկն ամուսնացել է 15 տարեկանում։ Ամուսինն առաջին կարգի հաշմանդամություն ունի, սկեսուրն ու սկեսրայրը թոշակառու են, երեխան հինգ տարեկան է։ Սաթենիկը ծնողներից նույնպես չի կարող օգնություն ակնկալել․ մայրը միայնակ է մեծացրել է նրան ու ևս չորս երեխաներին։