Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են կատարվել. ձերբակալվել է 5 անձԴու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն ՎարդանյանինUcom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքում
Ժամանց

Ինչ է նշանակում մահացած մարդուն երազում տեսնելը

Ինչո՞ւ է մարդը երազում իր հանգուցյալ ազգականներին տեսնում: Համացանցում տարածված մի հրապարակում ազդարարում է, որ այդ երազները կարող են վկայություն լինել տվյալ մարդու տարբեր կարգի վախերի մասին, որոնք նա արթուն ժամանակ չի էլ նկատում: Համարվում է, որ մարդն այդ կերպ երազներում առնչվում է իր անձնական ապրումների և
Ոգիների ուղերձների հետ:
Երբ երազում հայտնվում են մահաված հարազատները, մարդը միշտ շփոթության մեջ է ընկնում, նրա գլխում բազմաթիվ հարցեր են ծագում նման սյուժեներով երազներ տեսնելու պատճառների մասին: Շատ երազահաններ ազդարարում են, որ հանգուցյալին տեսնելը բարի նշան չէ, բայց ավելի հաճախ նման երազներն ընդամենը նախազգուշացում են:

Նշվում է, թե տեսած երազն ուշադրությամբ քննելու դեպքում հնարավոր է գտնել շատ հարցերի պատասխանները, ինչպես նաև հաջողությամբ լուծում տալ ամբողջ շարք ընթացիկ հիմնախնդիրների: Բայց նաև հնարավոր է՝ նման երազի տվյալ սյուժեն ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ դուք պարզապես չափազանց շատ եք կարոտում վախճանված հարազատին և ոչ մի կերպ չեք կարողանում հաշտվել նրա կորստի հետ:

Աշխարհահռչակ կանխատեսողների ու գիտնականների երազահանները, հնարավոր է, օգնեն գլուխ հանել սեփական երազներից և որոշ դեպքերում նաև համապատասխան գործողություններ ձեռնարկել: Միայն չպետք է մոռանալ, որ հոգեբանների պնդմամբ՝ երազի խրհրդանշանները յուրահատուկ են ոչ միայն տարբեր ազգերի ու էթնիկ միավորների, այլև առանձին անհատների համար:

Միլլերի երազահանը

Եթե դուք երազում տեսնում եք ձեր մահացած ազգականներին, ուշադիր եղեք. հնարավոր է, որ դա նախազգուշացում է:

Գիշերը երազում ձեր հայրիկի՞ն եք տեսել: Լրջորեն մտածեցեք վտանգների մասին, որը, հնարավոր է, պարունակում է նոր գործը: Կշռադատեք տվյալ ձեռնարկի բոլոր մինուսներն ու պլյուսները և որոշեք, թե ինչ պետք է անեք անհաջող ելքի դեպքում: Մեծ է հավանականությունը, որ ձեր ձեռնարկը կտապալվի:

Երազում արդեն հուղարկավորված մոր հետ հաղորդակցվելը առողջության խնդիրների մասին է խոսում: Պետք չէ սպասել, թե երբ հիվանդությունն ամբողջ ուժով կդրսևորվի: Կանխարգելող բժշկական քննությունը կնպաստի տկարությունը բացահայտելուն և բուժումը ժամանակին սկսելուն՝ այդպիսով մեծացնելով առողջանալու հավանականությունը:

Մեռած եղբորը երազում տեսնելը մտերիմներին օգնություն ցույց տալու ազդանշան է: Եթե ձեր ծանոթներից մեկը օգնության սուր կարիք ունի, օգնեք նրան, և մի կասկածեք՝ բարիքը լիուլի կվարձատրվի:

Եթե ընկերը կամ ընկերուհին երազում փորձում է ձեզ խորհուրդ տալ, ուշադիր լսեք: Հնարավոր է՝ իրականության մեջ հենց այդ խորհուրդը ձեզ կօգնի խուսափել ճակատագրական սխալից և ինքներդ ձեզ վնասելուց: Այդ տեղեկություններին արժե հատկապես լրջորեն վերաբերվել այն դեպքում, եթե նա ձեզնից խոստում է առել:
Երազում անսպասելիորեն հարություն առած հարազատներին տեսնելը խոսում է վատ ներգործության մասին, որը ձեզ վրա թողնում են շրջապատողները: Զննեք ձեր շրջապատը: Եթե ինչ-որ մեկը կպչուն կերպով փորձում է ձեզ ներքաշել ինչ-որ դրամական գործարքի մեջ, մի շտապեք մասնակցել: Մեծ է հավանականությունը, որ դա ողբալի ավարտ կունենա և անգամ կհանգեցնի լիակատար սնանկացման:
Եթե մահացած հարազատը դագաղում արթնացել է, դժվար դրության մեջ ընկերների օգնության վրա հույս մի դրեք: Դուք այն չեք ստանա:

Վանգայի երազահանը

Եթե երազում մահացած ազգականի ես տեսել՝ շուտով անարդարության ես բախվելու իրական կյանքում: Եթե հանգուցյալները շատ են եղել, ապա ընտանիքը կամ մերձավոր ծանոթները կհիվանդանան լամ լուրջ աղետի կենթարկվեն:
Երազում մահացած ընկերոջը կամ ազգականին գրկելը փոփոխությունների նշան է: Դրանք կարող են լինել թե՛ դրական, թե՛ բացասական: Երկու դեպքում էլ չպետք է հուսահատվել: Ծանր ժամանակները կանցնեն՝ տեղը զիջելով նոր, ուրախալի իրադարձությունների: Լոկ պայծառ ապագայի հանդեպ հանդարտությունն ու վստահությունը կօգնեն արժանապատվորեն կրել բոլոր անհաջողությունները: Երազահանը խորհուրդ է տալիս պահպանել ինքնատիրապետումը և լավատես լինել ցանկացած, անգամ անհուսալի թվացող իրավիճակում:

Դուք երազում տեսնում եք, որ մահացել է արդեն մահացած ազգականը: Դա ամենամոտ ընկերների նենգության նշան է: Մարդիկ, ում դուք վստահել եք, արդեն երկար ժամանակ խարդավանքներ են հյուսում ձեր թիկունքում: Այդքան վստահող մի՛ եղեք, այլապես մարդկանց հանդեպ ձեր լավ վերաբերմունքի համար ստիպված կլինեք դառնորեն հատուցել: Հնարավոր է՝ ձեզ մատների վրա խաղացնելու խորամանկ ծրագրեր մտմտում են հենց ձեր ազգականները: Նման դեպքերում երազահանը խորհուրդ է տալիս չվստահել ոչ մեկին և թույլ չտալ, որ քեզ խաբեն:

Նոստրադամուսի երազահանը

Երազում մահացած ազգականին համբուրելը նշանակում է, որ դուք կհրաժարվեք ձեր վախերից: Բոլոր զգուշություններն ու կասկածները, որոնք ձեզ առաջներում տանջում էին և հարկադրում տառապել, կկարողանաք հաղթահարել: Առանց վախերի ապրելը շատ ավելի հեշտ կլինի: Եթե երազում վաղուց մահացած ազգականի ես տեսել, որն իր մոտ է կանչում, չարժե նրա հետ գնալ: Եթե երազում հանգուցյալների հետևից գնաք, ապա իրական կյանքում կարող եք լրջորեն հիվանդանալ կամ խորասուզվել իսկական ու շարունականան ընկճախտի մեջ:
Եթե մահացած հարազատները երազում կենդանի վիճակում են երևացել, ապա նրանք այն աշխարհում հանգիստ չունեն: Որպեսզի այն աշխարհում հանգուցյալ հարազատների հոգիները հանգիստ գտնեն, անհրաժեշտ է եկեղեցի գնալ և մոմ վառել նրանց հոգու համար: Նաև նեղ շրջապատի համար փոքր հիշատակի արարողություն կազմակերպել: Հանգուցյալի ձայնը լսելը կարող է հուշում լինել իրական կյանքում պատուհասած հիվանդության մասին:

Ֆրեյդի երազահանը

Տեսնել մահացած ազգականներին… Ձեզ սպասում է երկար և բերկրալի կյանք՝ լեցուն ամեն կարգի իրադարձություններվ և սխրանքներով: Ֆրեյդը նաև կոչ է անում շատ ուշադիր լսել այն ամենը, ինչ ասում են հանգուցյալները մեր երազներում: Նրանց խոսքը, ինչպես ազդարարում է այս մտածողը, հսկայական նշանակություն ունի: Նրանց ասածներից շատերն իրականանում են: