Խեցգետիններին այսօր փորձություններ են սպասվում․ սեպտեմբերի 30-ի աստղագուշակը
Խոյ
Խորհուրդ չի տրվում ժամանակ վատնել հարաբերությունների պարզաբանման վրա: Ավելի լավ է կենտրոնացեք գործի վրա․ այն բոլոր մտքերը, որ ունեք, իրականություն կդառնան:
Ցուլ
Ձեզ համար այս փուլում դժվար է հարաբերություններ հաստատել շրջապատի հետ, դուք ձեզ լարված, ճնշված եք զգում: Փորձեք հավաքել մտքերն ու բնականոն կյանքի վերադառնալ:
Երկվորյակ
Ոչ մի խանգարող հանգամանք առաջ չի գա, որ փչացնի ձեր ծրագրերը: Այնպես որ, վայելեք օրվա հանգիստ ընթացքը:
Խեցգետին
Անձնական, սիրային հարցերում փորձություններ են սպասվում: Ամեն ինչ մի փոքր փոթորկոտ կլինի, բայց ձեր խոհեմության շնորհիվ ամեն ինչ խաղաղ ավարտ կունենա:
Առյուծ
Պետք չէ սեփական խնդիրները բարդել ուրիշների ուսերին: Ոչ ոք ձեզնից լավ չի կարող լուծել դրանք: Եղեք կազմակերպված ու խելացի վարվեք:
Կույս
Սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, այնպես որ, կարող եք այդ առումով հանգիստ լինել, կենտրոնացեք գործի ու պարտականությունների վրա:
Կշեռք
Այսօր կարևոր որոշումներ կայացնելու օր է: Դուք ձեզ բավական ուժեղ ու էներգիայով լի կզգաք, կենտրոնացեք կիսատ մնացած հարցերի վրա, և ամեն ինչ լավ կլինի:
Կարիճ
Այնքան էլ հաջող օր չէ կարևոր քայլեր կատարելու համար: Փորձեք օրն անցկացնել հանգիստ պայմաններում, մի նյարդայնացեք, եթե անգամ ձեզ փորձում են հունից դուրս հանել:
Աղեղնավոր
Ե՛վ սիրելի հետ, և՛ հարազատների հետ հարաբերություններում բացթողումներ կան, փորձեք լրացնել այդ բացը, քանի որ անդունդն առաջացել է ձեր անտարբերության պատճառով:
Այծեղջյուր
Փորձեք ակտիվ լինել գործում, այժմ որոշիչ շրջան է․ կա՛մ այս կողմ պետք է գնաք, կա՛մ այն: Անձնականում ամեն ինչ կարգին է, դեռ մի բան էլ ավելին՝ սիրելիից առաջարկ կստանաք կյանքը կապել ամուսնական կապերով:
Ջրհոս
Համառությունը մի կողմ դրեք: Դա համարում եք ձեր զենքը, բայց իզուր, փորձեք լսել ուրիշների խորհուրդը և ամեն ինչ շատ ավելի լավ կլինի:
Ձկներ
Փորձեք ինքներդ ձեր արածի համար պատասխան տալ: Դուք սովորություն ունեք ձեր արածն ու չարածը բարդել դիմացինի վրա, դա ճիշտ ապրելակերպ չէ:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...