Ryanair-ը 2020 թ․ թռիչքներ կիրականացնի Հայաստանից դեպի արտերկիր
Ryanair իռլանդական ավիաընկերությունը, որն ամենամեծ ուղևորափոխադրողներից է, 2020թ․ կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանից։ Ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց ընկերության և հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին:
Նա նշեց, որ հաջորդ տարվա ամռանից Գյումրիի օդանավակայանից թռիչքներ կկատարվեն Մեմմինգեն (Մյունխենի մոտակայքում)։ Հունվարից թռիչքներ կիրականացվեն Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ դեպի Բեռլին:
Ավիաընկերության տնօրենի խոսքով՝ ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 35 եվրո և այսօրվանից հնարավոր է ամրագրել ավիատոմսերը Ryanair ընկերության կայքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ryanair-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում դեպի Եվրոպա ավիատոմսերի գները կնվազեն․ «Նրանք կոնկրետ ասացին, որ ուզում են շուկա մտնել 2020 թվին։ Ասացին նաև, որ իրենց տոմսի միջին արժեքը 40 եվրո է։ Պարզ է, որ Հայաստան 40 եվրոյով չեն կարող թռչել, բայց հաստատ 350, 400, 500 եվրոյով չեն թռչի»,- ասել է նա:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...