Գյումրիի Հյուսիսային ավտոմաքսատանը 30 հոգի արդեն ընդունվել են աշխատանքի, մնացածը Երեւանից են գալու. ՊԵԿ տեղակալ
Գյումրիի Հյուսիսային մաքսատանըհամար արդեն 30 հոգի աշխատանքի է անցել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը` նշելով, որ Երեւանից 2 աշխատող է տեղափոխվել Գյումրի, որպես փորձառու աշխատողներ նրանց հետ աշխատելու համար:
«Երբ որ մաքսատունը բացվի, ունենալու ենք 50-55 աշխատակից, Գյումրիից մի քանի հոգի են ավելանալու, մնացածը Երեւանից են գալու էստեղ աշխատելու»,-ասաց նա:
Ներսիսիյանի խոսքով` մասամբ աշխատող մքասատունը եթե մինչ այս օրական 30-40 ավտոմեքենա էր մաքսազերծում, ապա երեկ մաքսազերծել է 180 ավտոմեքենա:
«Հավելյալ հոսք ենք ապահովել Գյումրի, այսինքն սահմանը վարելով հատած յուրաքանչյուր մեքենա մաքսազերծվելու է Գյումրիում, նախատեսում ենք 300-400 մեքենա մաքսազերծել Գյումրիում եւ ասեմ, որ շաբաթը 7 օր մաքսատունը աշխատելու է»,-ասաց նա:
ՊԵԿ տեղեկալը հավելեց, որ Գյումրիի աշխատակիցներն ընտրվել են գիտելիքների հիման վրա եւ լավագույններն են ընտրվել:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...