«Ժողովուրդ». Հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք չմատուցեց
« Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել ո՛չ Եռաբլուր պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելությամբ, ո՛չ էլ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ԱԺ բակի հուշակոթողին այցելությամբ: Թե ինչու, փորձեցինք պարզել Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից:
Խոսնակ Մուսինյանը կարճ հաստատեց. «Այո, չի գնացել, չի գնացել, այդքան բան»: Հիշեցնենք, սակայն, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության լիդերն էր համարվում, պարտաճանաչ այցելում էր՝ հարգանքի տուրք մատուցելով, իր գաղափարական հավատարմությունն ի ցույց դնելով: Հիմա դեռեւս քաղաքական շահաբաժիններն այս հարցում հստակ բյուրեղացած չեն, ու Տեր-Պետրոսյանն իր այդ հավատարմությունն ասպարեզ բերելու հիմքերը թերեւս դեռ չունի:
ԱԺ հուշակոթողին, ի դեպ, չի այցելել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց նա, մեր տեղեկություններով, հոկտեմբերի 27-ին` ժամը 18-18.30 սահմաններում, Եռաբլուր է գնացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովն ասաց. «Սերժ Սարգսյանն այցելել է իր ընկերոջ շիրիմին, իսկ Աժ հուշարձանին գնացել ենք մենք՝ ՀՀԿ-ականներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել