Իրաքում բողոքի ակցիաների ընթացքում մեկ օրում 13 մարդ է սպանվել
Իրաքի անվտանգության ուժերի կողմից առնվազն 13 ցուցարար է սպանվել, հաղորդում է Reuters-ը:
Ըստ աղբյուրի՝ 8 մարդ է սպանվել նախօրեին, անվտանգության ուժերը երեքշաբթի կրակել են եւս 5 մարդու վրա, նրանցից մեկը սպանվել է հուղարկավորության արարողության ժամանակ:
Ավելի քան 260 իրաքցի է սպանվել համազգային բողոքի ակցիաների սկզբից: Այդ սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել ցույցերի առաջին շաբաթվա ընթացքում, երբ դիպուկահարները կրակել են մարդկանց ամբոխի վրա Բաղդադում շենքերից մեկի տանիքից:
Բռնության նոր ալիքը սկսվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Աբդել Աբդուլ Մահդին դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով դադարեցնել ակցիաները: Նա ասել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե քաղաքական գործիչները համաձայնեն, եւ խոստացել է բարեփոխումներ անցկացնել: Սակայն ցուցարարներն ասում են, որ դա բավարար չէ, եւ պահանջում են փոխել քաղաքական համակարգը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»