Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա
Հասարակություն

Մարդուն առևանգելու մեղադրանքով կալանավորվել է Շենավան գյուղի գյուղապետը և նրա եղբայրը. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Արմավիրի մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները: Երկու անձ կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի 27-ամյա բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել իրեն առևանգելու և ծեծի ենթակելու մասին:


Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ խուզարկություններ, առերեսումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, պարզվել միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Պարզվել է 27-ամյա երիտասարդին առևանգելու մասնակից անձանց շրջանակը: Նրանցից երկուսը եղբայրներ են ՝ 39 և 43-ամյա, ովքեր իրենց 37-ամյա ընկերոջ միջոցով, 27-ամյա երիտասարդին տանից կանչել են դուրս, ապա երիտասարդի կողմից վաճառվող մեքենան գնելու պատրվակով, նրա հետ ուղևորվել են մեքենայի տեխնիկական վիճակը ստուգող անձի մոտ, սակայն ճանապարհին երիտասարդին դուրս են բերել ավտոմեքենայից և նստեցնելով մեկ ուրիշ ավտոմեքենա՝ տարել են մոտակա գյուղի դաշտեր, որտեղ ճանապարհին նրանց միացած երկու ընկերների հետ ծեծել են վերջինիս:

Քրեական գործի շրջանակներում եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 118-րդ հոդվածի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Եվ մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:


Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամ իր ընկերների հետ իրեն տանից դուրս է կանչել իր ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու ճանապարհին եկած անձանցից մեկը հարվածել է իրեն ու ստիպողաբար դուրս բերել ավտոմեքենայից, նստեցրել մեկ այլ ավտոմեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր: