Ճապոնիայում վերջին երկու ամիսներին գրանցված թայֆունները 1,8 մլրդ դոլարի վնաս են հասցրել երկրի տնտեսությանը
Ճապոնիայում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին գրանցված «Ֆաքսայ» և «Հագիբիս» թայֆունները երկրին պատճառել են շուրջ 1,8 մլրդ դոլարի վնաս: Մեծապես տուժել է ձկնաբուծությունն ու գյուղատնտեսությունը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Kyodo-ին:
Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարության տվյալների համաձայն` այդ ցուցանիշը կարող է աճել, քանի որ աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:
Նշվում է, որ «Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժել է երկրի 47 շրջաններից 38-ը: 8,5 հազար վայրում խախտվել են գյուղատնտեսության ոռոգման համակարգերը: 14 հազար հա ընդհանուր մակերեսով ցանքատարածություններ են տուժել: Զգալի վնաս է հասցվել ձկնորսական նավահանգիստներին, ծովամթերքների վերամշակման գործարաններին: «Ֆաքսայ» և «Հագիբիս» թայֆունների զոհ է դարձել 90 մարդ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...