«Շոկի մեջ էի, չէի ուզում ապրել». Զրույց ՁԻԱՀ-ով հիվանդի հետ
Past.am-ը գրում է.
Դեկտեմբերի մեկը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Ամբողջ աշխարհում պետական մակարդակով վերահսկողություն է իրականացվում, որպեսզի ՄԻԱՎ-ից զերծ սերունդ մեծանա և ի վերջո վերջ դրվի ՁԻԱՀ համաճարակին:
Այդ առիթով Հայաստանում կան շարժական կլինիկաներ, որոնց նպատակն է մեկնել ՀՀ հեռավոր մարզեր, գյուղեր բժշկական ծառայություններ մատուցելու բնակչության այն հատվածի համար, ով չի ուզում կամ չի կարող մայրաքաղաք գալ:
Վարակիչ հիվանդությունների ախտորոշման ու բուժման նորարարական մեթոդների կիրառումը նախնական փուլում կարող է բազմաթիվ կյանքեր փրկել:
Երբեմն իրականացվում են նաև անվճար հետազոտություններ թե Երևանում թե մարզերում : ՁԻԱՀ-ի և հեպատիտի համար հանձնվող արյան անալիզի պատասխանների գաղտնիությունը ապահովում է:
Երևանում գործող ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը և սպասարկող բաժնի բժիշկները ունեն բարձր պատրաստվածություն հիվանդի հետ աշատելու համար:
Երբ մարդը միամիտ, պատահաբար իմանում է իր տվյալ հիվանդության մասին, ահաբեկված մտածում է, որ դատապարտված է մահվան : Վերոհիշյալ կենտրոնում այդ մարդկանց հանդեպ հատուկ հոգեբանական մոտեցում կա , որը ցուցաբերում են բժիշկները:
Past.am-ի լրագրողը գաղտնիությունը պահելու խոստումով զրուցեց մի վիրուսակիր հիվանդի հետ, ով վերադարձել էր ՌԴ - ից վիրահատության նպատակով դիմել էր հիվանդանոց, ընդհանուր հետազոտության ժամանակ պարզվել էր վարակակիր է:
Ալբերտ Հովհաննիսյան ( անունը փոխված է )
- Ինչ զգացողություն ապրեցիք, ե՞րբ լսեցիք հիվանդության մասին:
- Շոկի մեջ էի: Հիվանդանոց էի գնացել լրիվ այլ հիվանդության համար, պետք է վիրահատվեի : Առանց այն էլ նեղված էի, ցավերի մեջ: Այդ լուրը ցնցեց ինձ, չէի ուզում ապրել: Չէի հասկանում ինչ է կատարվում հետս, հետո ինչ է լինելու: Հիմա հաղթահարել եմ հոգեբանական խնդիրներս, լսում եմ բժիշկներին, փորձում եմ ապրել լիարժեք մարդու նման ուրիշներին չվնասելով: Ի վերջո հասկացել եմ դա դեռ վերջը չէ, ես դատապարտված չեմ ու ապրել եմ ուզում:
Հ.Գ Հիշեցնենք ՁԻԱՀ-ը ինֆեկցիոն հիվանդություն է, պատճառը` մարդու իմունային անբավարարության վիրուսը: Ախտանիշները լինում են ավշային հանգույցների բորբոքում, քաշի կորուստ: Բացահայտվում է արյան թեսթ հանձնելու միջոցով: Տարածվում է չպաշտպանված սեռական հարաբերության արդյունքում, արյան միջոցով, մորից երեխային:
ՁԻԱՀ- ն ունի երեք փուլ` Սուր ինֆեկցիա, ՄԻԱՎ, ՁԻԱՀ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»