«Հրապարակ». «Հենց սադրեք, ծեծելու ենք»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի ծեծկռտուքից հետո Լուսավոր Հայաստանը հեռացավ ԱԺ դահլիճից՝ հայտարարելով, որ առ ժամանակ չեն մասնակցի նիստերին։ Ապա հաջորդեց վարչապետի ելույթը, ԼՀԿ-ն դրանից հետո ԱԺ չի վերադարձել։ Ե՞րբ են դադարեցնելու քաղաքական բոյկոտը, հարցին խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց․ «Մենք չենք բոյկոտել, պարզապես քննարկում ենք մեր հետագա անելիքները, մարտավարությունը։ Դահլիճից հեռանալուց հետո սպասում էինք քաղաքական գնահատականի եւ արձագանքի, բայց դեռեւս միակ գնահատականը, որ լսել ենք, դա մոտավորապես այն էր, որ «հենց սադրեք, ծեծելու ենք ձեզ», իսկ սադրանքն այս դեպքում քաղաքական ելույթն էր»։ Նախատեսվում է ԱԺ հատուկ նիստ՝ արտակարգ դրությունը երկարացնելու համար, կներկայանա՞ք։ «Եթե լինի՝ կքննարկենք, ձեզ կհայտնենք»։ Ինչի՞ց է կախված ձեր վերադառնալը։ «Անիմաստ է որեւէ բան ակնկալել մի ուժից, որտեղ խրախուսում են բռնությունը, վիզ կտրելը, սպառնալիքը եւ այլ փողոցային խուլիգանություններ։ Մեր որոշումները կախված են լինելու մեր քննարկումներից, բայց ո՛չ երբեք այլ քաղաքական ուժի գործողություններից»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել