Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4283 է, մահվան դեպքերինը՝ 55
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4283 է, մահացածների թիվը՝ 55:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1791, փաստացի բուժվողներինը՝ 2415.: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 39005 քաղաքացի:
Մայիսի 16-ի դրությամբ այլ պատճառով մահվան դեպք չի գրանցվել: Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 22 է:




















Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար
ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի մեքենայի պետհամարանիշներն իր անուն-ազգանվան հապավումով են. «Հրապարակ»
Հրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը
ԱՄՆ-ն «բանակցում է» Իրանի առաջնորդների հետ պատերազմին վերջ դնելու համար. Թրամփ
Կորոտան առաջին ամպրոպները․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ նրան ծեծի է ենթարկել ծնողներից մեկը
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է. «Հրապարակ»
Երիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել
Սյունիքի համայնքապետերը՝ կադրից դուրս. «Ժողովուրդ»