Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա
Հասարակություն

Սեռական դաստիարակության թեման փակ է. բացառված չէ, որ ծնողները բողոքեն

Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման ԱԺ-ում նախորդ շաբաթ ընդունված Լանսարոտի կոնվենցիան է: Որքան էլ իշխանական թևը պնդում է, որ կոնվենցիան պաշտպանում է երեխաներին սեռական շահագործումից, այնուամենայնիվ, կա նաև կարծիք, որ կոնվենցիայի ընդունմամբ հող է նախապատրաստվում դպրոցներում սեռական դաստիարակություն իրականացնելու համար: Թե որքանով են պատրաստ աշակերտները, նրանց ծնողները նման առարկայի ներդրմանը և որ տարիքն է առավել նպատակահարմար՝ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմանական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանից և նույն դպրոցի հոգեբան Մերի Ալեքսանյանից:

«Այժմ էլ՝ սեռական դաստիարակությանն առնչվող թեմաներ կան ներդրված «Առողջ ապրելակերպ» առարկայում: Շատ բան կապված է ուսուցչի ճկունությունից, թե ինչպես նա կհրամցնի այդ նուրբ թեման: Պետք է նշեմ, որ շատ ծնողներին այդ թեմաները դուր չեն գալիս, մյուսները՝ դեմ չեն: Եթե պետությունը գտնում է, որ պետք է ունենալ նման առարկա, ապա դպրոցը չի կարող ընդդիմանալ, հետևաբար, դասվարը կամ ուսուցչուհին իրենք կորոշեն՝ ինչպես դասավանդել, ինչպես աշխատել աշակերտների հետ»,-ասաց տնօրենը:

Խոսրովյանի խոսքով՝ ծնողների շրջանում կլինեն տարակարծություններ և դժգոհություններ. «Բացառված չէ, որ գան ու դժգոհեն՝ ասելով, որ այլ դպրոց են տեղափոխում իրենց երեխաներին, բայց ուր կտանեն: Շատ կարևոր է, որ ընդհանուր եզրակացություն լինի, որը կգոհացնի բոլորին: Այս պահին ամեն ինչ շատ անորոշ է և չգիտենք՝ կլինի նման առարկա, թե ոչ կամ եթե լինի, ապա՝ երբ: Պետք է սպասենք, չեմ կարող հապշտապ եզրակացություններ անել»:

Տնօրենի հավաստմամբ՝ Ֆիզկուլտուրա առարկային զուգահեռ՝ 8-9-րդ դասարաններում երեխաներն անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որտեղ անդրադարձ կա նաև սեռական դաստիարակությանը. «Ընդ որում, սեռական հարցերին վերաբերող թեմաների դասերը կիսված են՝ միևնույն դասը աղջիկներն ու տղաները առանձին են անցնում»:

Նույն դպրոցի հոգեբան Մերի Ալեքսանյանն, անդրադառնալով հարցին, ասաց, որ ճիշտ կլինի, եթե երեխաները սեռական դաստիարակություն ստանան դպրոցում. «Երեխաները մեծապես ինֆորմացիա ստանում են համացանցից, որը նման նուրբ թեմայի համար լավագույն տարբերակը չէ, թեման այնուհետև քննարկվում է ընկերների շրջանում, որը ևս լավագույն տարբերակը չէ: Ցավոք, մեր իրականության մեջ ծնողները խուսափում են նման թեմաներից խոսել իրենց երեխաների հետ: Նաև սրա արդյունքում է, որ երեխաները սխալ պատկերացումներ են ունենում: Հետևաբար նման կրթություն դպրոցում ստանալը կարևոր է»:

Հոգեբանը նշեց, որ սեռական դաստիարակություն ստանալու համար ամենահարմար տարիքը 10-12-րդ դասարաններում է. «Ավագ դպրոցում աշակերտներն ավելի հասուն են, բայց շատ կարևոր է, որ նյութը ճիշտ մատուցվի երեխաներին»:

Ալեքսանյանն ընդգծեց, որ սա դասական տարբերակ է սեռական դաստիարակության վերաբերյալ. «Բայց ես դեմ եմ, եթե սեռական դաստիարակության մասին կամ գենդերային հարցերի շուրջ պարտադիր լինի զրուցել, օրինակ, տարրական դպրոցի երեխաների հետ»: