Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
Սիրելի՛ շրջանավարտներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու առթիվ: Խորհրդանշական այս օրը կարևոր ու բեկումնային նշականություն ունի ձեզանից յուրաքանչյուրի համար՝ ազդարարելով նոր կյանքի, հետագա նվաճումների ու ձեռքբերումների խոստումնալից մեկնարկը:
Թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված այս տարի ստիպված եք հարազատ կրթօջախին հրաժեշտ տալ առանց ավանդական միջոցառումների, սակայն վստահ եմ, որ դա ամենևին չի ստվերում օրվա խորհուրդն ու կարևորությունը: Թո՛ղ դպրոցում սերտած գիտելիքները դառնան այն ամուր խարիսխը, որի շնորհիվ է՛լ ավելի կհարստացնեք ձեր գիտելիքներն ու կծառայեցնեք հանուն երկրի բարգավաճման ու զարգացման, հանուն մեր պետության ու ժողովրդի բարեկեցության:
Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում նաև մեր բոլոր մանկավարժներին, որոնք իրենց ուսերին են կրում արժանի սերունդներ կրթելու և դաստիարակելու բարդ ու պատասխանատու առաքելությունը: Սիրելի՛ ուսուցիչներ, դուք բոլորդ արժանի եք առանձնակի երախտագիտության ու խոնարհումի:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր բոլոր շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու հաղթանակներ: Մեր երկրի ապագան բանիմաց և խելացի երիտասարդների ձեռքերում է: Դու՛ք եք այն մեծ ուժը, որը մեր երկիրը դարձնելու է հզոր ու զարգացած:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»