Համաճարակային առումով իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ: Շատ է խոսվում թեկուզ կարճ ժամանակով կրկին անգամ սահմանափակումների ռեժիմին անցնելու մասին:
Ցավոք սրտի բոլոր տրամաբանական վերլուծությունները ցույց են տալիս, որ այս տեմպի պահպանման դեպքում վաղ թե ուշ անհրաժեշտություն է առաջանալու կրկին անգամ կարանտինային խստացված ռեժիմին անցնել: Վերոգրյալը կարող է անհրաժեշտ լինել որպեսզի համաճարակի այս ահագնացող տեմպը գոնե մի փոքր կոտրվի և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր թեթևանա: Այնուամենայնիվ եթե մոտ ապագայում կրկին անգամ անցնենք խստացված ռեժիմին, ապա կառավարությունը պետք է այնպես անի որ կարանտինային ռեժիմը բարձիթողի վիճակում չլինի: Այսինքն հստակ պետք է գործեն սահմանափակումները: Սակայն վերոգրյալի արդյունավետության համար անհրաժեշտ է որ կառավարությունը հստակորեն մի քանի կետեր իրականացնի: Առաջին՝ հնարավորինս ապահովել բնակչությանը սոցիալական պահանջները, որովհետև սոված մարդը թքած կունենա համաճարակի վրա: Այդ համատեքստում պետք է ընդլայնել հակաճգնաժամային ծրագրերը և ինչու ոչ հարկ եղած դեպքում հնարավորությունների սահմաններում կիրառել սերբական մոդելը: Երկրորդ ստեղծել հավելյալ թեստավորման կետեր, որպեսզի թեստավորման շրջանակը հնարավոր լինի ընդլայնել և հնարավորություն ստանալ ավելի համապարփակ տեսակետ կազմել հիվանդության տարածվածության մասին, որն էլ իր հերթին կօգնի ավելի հստակ գործողությունների ծրագիր կազմել համաճարակի դեմ պայքարի համատեքստում: Եվ երրորդ էլ ավելի ինտենսիվորեն շարունակել քարոզչական աշխատանքը հանրության հետ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»