Չ՛ի կարելի թույլ տալ, որ ուղեղային կենտրոնը սնանկանա ու փակվի
Իրականում, ինչքան էլ խնդիրներ լինեն «Յուքոմ» ընկերությունում, այնուամենայնիվ, արձանագրենք, որ այն ազգային արժեք է և պետք չէ թույլ տալ, որ ընկերությունը փլուզվի: Իշխանությունները պետք է հնարավորինս աջակցեն «Յուքոմ»-ին, որպեսզի այն կարողանա պահպանել իր գոյությունը և բարելավել իր դիրքերը ոչ միայն հայրենական, այլև միջազգային շուկայում:
Պետք չէ անտեսել նաև փաստը, որ այս ընկերությունը հազարավոր աշխատատեղեր ապահովող և խոշոր հարկատու լինելուց բացի, ունի նաև երկու շատ կարևոր առանձնահատկություն ՝ ունի ազգային ծագում, ինչը նշանակում է, որ կախված չէ արտաքին աշխարհից ու կապիտալից, ինչպես նաև համարվում է տեղեկատվական տեխնոլոգաների ուղեղային խոշորագույն կենտրոններից մեկը, որը քանդել, պարզապես, չի կարելի:
Կարճ ասած՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի «Յուքոմ»-ը չգնա սնանկացման և փակվելու ճանապարհով: Իշխանությունները պետք է ամեն կերպ աջակցեն, որպեսզի այս ընկերությունը կարողանա ոտքի կանգնել, մեծ թափով զարգանալ ու զարգացնել հայրենական բրենդն ու ապագային միտված խոշորամասշտաբ ծրագրերը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»