Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում մայիսի 8-ի ծեծկռտուքի մասին ԵԽԽՎ հարցերին պատասխանել են, թե այն ծագել է Ալեն Սիմոնյանի եւ Անի Սամսոնյանի բանավեճից, որին խառնվել է նաեւ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ փոխխոսնակին վիրավորելով «անբարոյականի վաստակ» տգեղ որակումով։ Դրանից վրդովված իշխանականները «դաստիարակել» են Մարուքյանին։
«Մենք տվել ենք պարզաբանումներ, ասել ենք, որ դա սուտ է՝ բանավեճը եղել է ապրիլի 28-ին, ծեծկռտուքը՝ մայիսի 8-ին»,- ասացին ԼՀԿ-ից։ Իշխանական աղբյուրն էլ ասաց, որ Մարուքյանը ԵԽԽՎ-ին տրամադրված նյութերում ստել է, որ վարչապետը չի դատապարտել՝ արդարացրել է թիմակիցների պահվածքը, բայց Մարուքյանը հերքեց դա․ «Սուտ է, մենք վարչապետի անունը չենք տվել, տրամադրել ենք ծեծկռտուքի տեսանյութը՝ թարգմանությամբ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել