Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսն ախտորոշող թեստ է հանձնել: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Սակայն Տիգրան Ավինյանը թեստ հանձնել է ոչ թե այսօր, երբ պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով, այլ մի քանի օր առաջ: Թեստի պատասխանը բացասական է եղել: Վահան Հունանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք փոխվարչապետը կրկին թեստ կհանձնի, քանի որ վարչապետի մոտ COVID-19 է ախտորոշվել.«Եթե վարչապետի հետ մի մասս շփում ունեցել ենք, ապա պահպանված են եղել անվտանգության բոլոր միջոցառումները: Եթե բժշկական ցուցումներ եղան՝ կթեստավորվենք, առայժմ չկան»: Մամուլի խոսնակը նաև ասաց, որ փոխվարչապետի գրասենյակում մեկուսացվածներ չկան: Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Նարեկ Կիրակոսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»