ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասում, հետևել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և սպասարկման ամենօրյա աշխատանքներին, ծանոթացել է անձնակազմի կենցաղի և սննդի մատուցման պայմաններին:
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին ծառայության կազմակերպման և իրականացվող մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...