Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը
Հունաստանի կառավարությունը ընդունել է որոշում, որի համաձայն պետությունը կվճարի կարանտինային հյուրանոցներում կորոնավիրուսի դրական թեսթով արտասահմանցիների մնալու ծախսերը, հայտնում է АТОР-ը:
Հունաստանի իշխանությունների հայտարարության համաձայն, զբոսաշրջիկներին, ում երկիր ժամանելուն պես ընտրովի կորոնավիրուսի թեսթ կանեն, հյուրանոցում կտրամադրվի մեկ անվճար գիշեր, մինչեւ թեսթի արդյունքները պատրաստ լինեն:
Եթե թեսթը դրական լինի, COVID-19-ով վարակվածին, կախված վիճակից, կարող են 7 կամ 14 օրվա կարանտինի ուղարկել հատուկ հյուրանոցներ (այնտեղ ապրելու համար նույնպես Հունաստանը կվճարի):
Մի քանի օր առաջ նման հայտարարություն է արել նաեւ Կիպրոսի կառավարությունը: Մասնավորապես, պաշտոնյաները խոստացել են վճարել այն զբոսաշրջիկների ծախսերը (սնունդ, բուժում եւ կացարան), ում մոտ հանգստի ընթացքում կորոնավիրուս կհայտնաբերվի:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»