Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում
Վարչապետի ֆեյսբուքյան էջում հերթական անգամ հայտնվել է չճշտված տեղեկատվություն, որին կից ներկայացվում է հին լուսանկար: Փաշինյանը «Արմենիա Պլանետ Տուր» ներգնա զբոսաշրջային ընկերության ֆեյսբուքյան էջից վերցրել է լուսանկար, որում մեծ խմբով պատանիներ Նորավանք եկեղեցու մոտ են՝ առանց դիմակների և առանց սոցիալական հեռավորությունը պահպանելու: Պատանիներին քննադատող մեկնաբանություններից բացի, վարչապետի հրապարակումը մեկնաբանել է նաև հենց տուրիստական ընկերությունը:
«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, նկարն արված է 2013 թ-ին: Լավ կլիներ ինֆորմացիան ճշտել, հետո նոր տեղադրել: Պահանջում ենք հեռացնել այս հաղորդագրությունը»,- գրել է ընկերությունը:
Նշենք, որ Հանրային վերահսկողության՝ վարչապետի ակցիայի ընթացքում սա առաջին սխալ տեղեկատվությունը չէ: Նա հրապարակել և հետո հեռացրել է ևս երկու լուսանկար: Փաշինյանի պնդմամբ, իրականացվող ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ՝ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց:![]()




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»