Լոռու մարզում արագաչափ են վնասել
Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժինը երեկ՝ հունիսի 4-ին, ահազանգ է ստացել, որ Բազում գյուղի 1-ին փողոցում տեղադրված արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները վնասված են:
Ըստ SHAMSHYAN.com-ի՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի գծով ավագ տեսուչն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարը: Պարզվել է, որ վնասվել են ապակիները, որոնց վրա առկա են եղել ճաքեր: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ այսօր Գյումրիից ժամանած հատուկ մասնագետները վերանորոգել են արագաչափը ու հիմա այն անխափան «աջուձախ» նկարահանում է սահմանված արագությունը գերազանցող ավտոմեքենաները:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»