Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են․ Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության վարած քաղաքականությանը։ Նա մասնավորապես նշել է, որ երկրի շնչառությունը ժամ առ ժամ է ծանրանում, արհեստական սարքի կարիք չունենալու համար արագ գործել է պետք։ Հովհաննիսյանի գրառումը՝ ստորև․

«Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան

Ցանկացած երևույթ սովորաբար անցնում է զարգացման հինգ փուլ` ծագում, պրոգրեսիվ զարգացում, ստագնացիա /լճացում/, ռեգրեսիվ զարգացում և անկում: Մի քանի օր է` ստանալով պարբերական տրամվատիկ շոկեր հետևում եմ իմքայլական տղաների և աղջիների մտքի արտանետումներին` ջանալով գեթ մի փոքր ադեկվատություն գտնել նրանց ասածներում… բայց ավաղ…

Զարգացման փուլերից բաց թողելով հատկապես պրոգրեսիվ զարգացման ընթացքը, նրանք կանգ են առել ու լճացել… Անգամ «հեղափոխությունն» է թևակոխել ռեգրեսիվ զարգացման ու անկման փուլ, բայց սրանք ստագնացիայի վրա կանգ են առել, ու նմանատիպ տեքստեր է, որ տաևրածում են:

Մի գլխավոր միտք կա սրանց ուղեղում` ով իրենց դեմ է խոսում` նախկին է, վատն է, թալանչի է: Նրանք երկու տարի առաջ էլ էին նույնն ասում, հիմա էլ: Դե քանի որ ո՛չ իրենց, ո՛չ էլ իրենց ղեկավարի ուղեղը այլ` ավելի հետաքրքրիր, քաղաքական, նոր, ադեկվատ մտքեր գեներացնելու ունակ չէ: Բայց ժամանակը շատ բան է փոխել, ու մասնավորապես` զրկել է նրանց մի շարք բաների մասին խոսելու իրավունքից:

Դուք բարոյականությունից խոսելու իրավունք չունեք` դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, դուք կոտրել եք բոլոր տաբուները, որոնք նախամարդուն մարդ դարձրին, որոնք նախապետությունը ու նախահասարկությունը դարձրին ժամանակակից հասարակություն: Դուք մարդկանց նկարներ եք տարածում`անամոթաբար, առանց որևէ բան հաշվի առնելու, դուք մարդկանց անվան հետ եք խաղում առանց վայրկյան անգամ մտածելու: Ուրեմն լռեք ու «վայելեք»։

Դուք միասնականությունից խոսելու իրավունք չունեք` առաջինը դուք եք բաժանել, բևեռացրել, ատելություն շնչող ու տարածող խմբեր գեներացրել, քաղաքական դաշտը դարձրել մարտի դաշտ, որտեղ ով ձեզ չի ընտրել կամ տեսել է ձեր քաղաքական անկարողությունը դավաճան է, ծախված ու էլի նման զզվելի բաներ: Էդ հիմա ի՞նչու եք որոշել հիշել դժվար պահին միավորվելու մասին:

Դուք քաղաքական դաշտ ախտահարելու ու քաղաքական համակարգի որակի մասին խոսելու իրավունք չունեք, դուք առհասարակ ոչնչացրել են նորմալ քաղաքական բանավեճը: Ձերը` սև լենտերը, վնգստալը, լափամանն է:

Դուք վստահությունից մի խոսեք: Դուք այնքան եք ստել, այնքան արժեքների վրայով եք անցել, դուք անգամ Արցախի հերոսի կեղծ պապ օպերացիա եք բեմադրել, որ հիմա նեղվել, թե բա չեն հավատում, որ «առաջնորդը» հիվանդ է, իրավունք չունեք: Ուղղակի չունեք:

Դուք կոռուպցիայի դեմ պայքարից խոսելու իրավունք չունեք: Հօդս ցնդեց այն միֆը, որ դուք չնայած անգրագետ եք, բայց ազնիվ անգրագետ եք: Պարզվեց՝ դուք նաև ազնիվ չեք: Ձեր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալները այլևս այնքան շատ են, որ ես մտածում եմ, լավ էլ արեցիք էն ձեր սիրած ապօրինի բռնագանձման օրենքը ընդունեցիք:

Ինչպես մնացած բոլոր դեպքերում` ձեր արածը ձեր դեմ է աշխատելու: Ու մի բան էլ` դուք ազնիվ անգրագետի համբավ ունեիք, քանզի ուղղակի մինչ այդ պահը ոչ մի շանս չէիք ստացել որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնելու:

Մի բողոքեք կորոնավիրուսի պայմաններում ձեզ քննադատողներից, եթե դա պատերազմ է, ապա մենք պատերազմը առաջնորդող հմուտ ղեկավարի փոխարեն ունենք մեկը, ով պատերազմի դաշտում սահմանները ամրացնելու փոխարեն, հանել է բոլոր սահմանակետերը, բացել տվել բոլոր դարպասները, թշնամուն թողել ներս, ու հիմա` երբ թշնամին սպանում է, ավերածություններ է գործում, մարդկային կյանքեր խլում, առաջնորդ կոչեցյալը գոռգռում է սահմանակետում կանգնած զինվորների վրա, թե բա ինչի լքեցիք անցակետը կամ բացեցիք դարպասները, վիրավորում է մարդկանց՝ թե բա անգրագետ եք, գերմանացի ու չինացի չեք, դե լավ, ոչինչ, տարիքով մեծ եք՝ քաղցկեղ եք, մեկա մահանալու էիք, կորոնավիրուսից եղավ և այլ նման անհեթեթություններ:

Մեկը չկա ասի, որ ժողովրդից բողոքում եք, գոնե մտքում ձեզ հարցրել եք, դուք Գերմանիայի, Չինաստանի կամ լավ հեռուն չգնամ` Վրաստանի կառավարությունների չափ, կամ կեսի չափ մի բան արե՞լ եք: Հետևաբար` պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են: Սեփական անթաքույց անգրագիտությունից չամաչողներին, այո, հեռացնում են: Հակառակը մտածողները կամ դավաճան են կամ պատեհապաշտ կամ իմքայլական:

Հետևելով Գ.Ծառուկյանի երեկվա մտահոգություններին ի պատասխան հնչած մանկապատանեկան արտասանությունների մակարդակին ու հակադարձման տեխնիկային ասեմ` Նիկոլն էլ նախկինը չի, կորցրել է հոտառությունը, սրությունը, կրեատիվությունը: Էդքան անիմաստ տեքստեր երկնելու համար ավելի լավ է արհեստական սարք պահել:

Սրանք Զ. Օրուել կարդացած չլինելով, օրուելյան նորալեզվի ու մյուս կանոնների մարմնավորումն են: Ուրեմն ըստ նրանց Չտրամաբանության`

Նախկին է համարվում այն անձը, ով համարձակվում է քննադատել արևաշող իշխանությանը, չտեսնել Փաշինյան Նիկոլի վսեմությունը, իմաստությունը, հավասարակշռվածությունը, խոսել իշխանության փոփոխության հարցից, խոսել երկրի վատ վիճակից, մարդականց վատ ապրելուց ու առհասարակ` խոսել:

Նախկին չի համարվում այն անձը` ով թեև նախորդ երեք նախագահների օրոք զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի թալանել է կողոպտել է, հարստացել է, հանցանքներ է արել, սական ներկա էնտուզիազմով սիրում է Նիկոլին, ծառայում նրան, հարմարավետ տեղավորվում…. կառավարական, պատգամավորական ու այլ բազմոցների:

Հ.Գ. Նա, ով չի կարողանում իրեն կառավարել չի կարող կառավարել այլ մարդկանց ու երկիր: Ես չեմ ասել, ամենատարբեր ժամանակների մտածողներ են ասել` աչքի առաջ ունենալով կենդանի օրինակներ: Երկրի շնչառությունը ժամ առ ժամ է ծանրանում, արհեստական սարքի կարիք չունենալու համար արագ գործել է պետք»։