Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ուշադրություն. նոր դպրոցների կառուցման մրցույթ: Շատ ցանկալի է տարածել, որ մասնակցեն մեծ թվով շինարարական ընկերություններ: Մրցույթների մանրամասներն՝ այստեղ :
Արդեն մեկնարկել է «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառմամբ նախատեսված թվով 22 դպրոցների կառուցման աշխատանքների գնման գործխընթացը: Խոսքը գնում է փոքրաքանակ երեխաներով (մինչև 100 սան ունեցող) համալրված այն հանրակրթական դպրոցներին, որոնք տվյալ բնակավայրում միակ կրթական օբյեկտներն են, ունեն սեյսակայունության խնդիրներ և դրանց նորոգումը կամ վերակառուցումը քաղաքաշինական նորմերով արգելվում է և տնտեսապես արդյունավետ չէ:
Նախատեսվում է այդ դպրոցների փոխարեն կառուցել բոլորովին նոր մոդույալին շինություններ: Այդ շենքերի կառուցումը և կահավորումը նախատեսվում է ավարտին հացնել հաջորդ տարի՝ 2021 թվականին:
Հավելեմ նաև, որ նշված ծրագիրը ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը:
Արդեն իսկ գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվել են հետևյալ դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները՝
ՀՀ Արագածոտնի մարզի գ. Լուսակնի միջնակարգ դպրոցի կառուցում
ՀՀ Արագածոտնի մարզի գ. Գառնահովիտի միջնակարգ դպրոցի կառուցում
ՀՀ Արարատի մարզի գ. Դեղձուտի միջնակարգ դպրոցի կառուցում
ՀՀ Արմավիրի մարզի գ. Արգինայի միջնակարգ դպրոցի կառուցում
ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Աղբերքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի կառուցում
ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Ջիլի միջնակարգ դպրոցի կառուցում
ՀՀ Լոռու մարզի գ. Մեդովկայի հիմնական դպրոցի կառուցում
ՀՀ Վայոց Ձորի մարզի գ. Չիվայի միջնակարգ դպրոցի կառուցում
ՀՀ Կոտայքի մարզի գ. Ջրառատի միջնակարգ դպրոցի կառուցում
ՀՀ Կոտայքի մարզի գ. Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցի կառուցում»




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...