Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Արմենիա ԲԿ-ում շուտով շուրջ 60 մահճակալ կտրամադրվի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար․ նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժման համար հիվանդանոցային պայմաններ ապահովելու ուղղությամբ։

«Սա ծավալման երկրորդ փուլն է, մենք ունեցել ենք ծավալման առաջին փուլ, որն անկախ Հայաստանի ընթացքում աննախադեպ է եղել, նման մոբիլիզացիա առողջապահական համակարգը երբեք չի ունեցել։ Այսինքն՝ այն ծավալված 2000 մահճակալները, որոնցից որոշները ծավալվել են ամբողջությամբ զրոյից՝ նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում, արդեն լուրջ աշխատանք են։ Սա ի պատասխան երբեմն հնչող, թե՝ «ինչո՞ւ մինչ այժմ չեն ծավալվել» արտահայտությունների։ Սակայն մենք միշտ ունեցել ենք ծավալման ընդլայնման քաղաքականություն, որը ներառելու է մի շարք մարզային ԲԿ-ներ, որի ուղղությամբ մենք հիմա շարժվում ենք թելադրված իրավիճակում։ Օրինակ՝ որոշում է կայացվել հետևյալ ԲԿ-ների ծավալման, որոշներն արդեն սկսել են ծավալվել։ Վեդիի բժշկական կենտրոնը՝ մոտ 100 մահճակալով, Սպիտակի բժշկական կենտրոնը՝ մոտ 100 մահճակալով, դրանց թվում է թթվածնաթերապիան, քանի որ եթե մենք վաղ շրջանում կարողանում ենք ապահովել թթվածնաթերապիա, մենք կանխարգելում ենք նրանց բարդացումն ավելի ուշ շրջաններում։ Նաև ծավալվելու որոշում է կայացվել Դիլիջանի ԲԿ մասով, որն ունի 55 մահճակալ և ևս 5 ռեանիմացիոն մահճակալ, ինչպես նաև Մարտունի ԲԿ մի բաժանմունքի՝ 40 մահաճակալ ծավալով»,- ասաց նա։

Երևանում նույնպես, ըստ նախարարի, ծավալման աշխատանքները շարունակվում են։ «Մենք ունենք նոր ռեանիմիացիոն մահճակալներ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքում։ Ինչպես նաև ևս մեկ մասնավոր ԲԿ ներգրավում ունենք, խոսքը Արմենիա ԲԿ-ի մասին է, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր ու ծանր դեպքերի համար։ Կան, իհարկե, սցենարներ նորից ծավալման, սակայն ուզում եմ գումարայաին թվով ասել, որ մոտ 350 մահճակալի մասին է խոսքը, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործողը», – նշեց Արսեն Թորոսյանը։