Արդեն մի քանի օր է՝ «քայլողները», քուն ու դադարը կորցրած, իրար հերթ չտալով, ստատուսներ են գրում, հարցազրույցներ են տալիս, մեծ-մեծ խոսում իրենց չունեցած հայրենասիրությունից ու փորձում ինքնահաստատվել՝ Գագիկի Ծառուկյանի բարի անվան վրա ցեխ շպրտելով
Էդուարդ Բաբայան-ը գրում է
Արդեն մի քանի օր է՝ «քայլողները», քուն ու դադարը կորցրած, իրար հերթ չտալով, ստատուսներ են գրում, հարցազրույցներ են տալիս, մեծ-մեծ խոսում իրենց չունեցած հայրենասիրությունից ու փորձում ինքնահաստատվել՝ Գագիկի Ծառուկյանի բարի անվան վրա ցեխ շպրտելով:
Ախր ա՛յ տղաներ ու աղջիկներ, դուք կարո՞ղ է հիշողության հետ կապված խնդիրներ ունեք: Մոռացել ե՞ք, որ դուք այն իշխանությունն եք, որ երկրի սահմանապահից, օր ու գիշեր չքնող փրկարարից, ոստիկաններից «քերելով» հետ վերցրեցիք 26,5 հազար դրամ օգնությունն՝ իբրև թե այդ մարդկանց այդ օգնությունը չէր հասնում: Դուք սահման պահողի հաշվին ձեզ աստղաբաշխական պարգևավճարներ տվող կառավարություն եք, որը մինչև իշխանության գալը միայն երազում կարող էր երկու 0-ից բարձր թիվ ունեցող աշխատավարձ ունենալ: Դուք այն կառավարությունն եք, որի նախարարները ԼԳԲՏ համայնքի ակտիվիստների հետ առանձնազրույցներ են ունենում ու հպարտությամբ նկարներ հրապարակում: Դուք այն իշխանությունն եք, որի օրոք ուզում եք մեր երեխաների անմեղ հոգիները դեռ մանկապարտեզից պղծել :
Ծառուկյանի անունը հաճախակի տալով՝ ձեր գոյության մասին հիշացնելու և ինքնահաստատվելու փոխարեն հիշե՛ք, որ դուք պատմության մեջ մնալու եք որպես սահմանապահից, ոստիկանից ու փրկարարից 26000 դրամ «քերելու» ամոթալի կերպարով: Մնալու եք որպես մեր ժողովրդի խնդիրները լուծելու փոխարեն սեռական փոքրամասնությունների մասին սրտի թրթիռով հոգ տանող կառավարություն: Դա ես ձեզ հաստա՛տ եմ ասում: Որովհետև սորոսագրանտային ձեր արժեհամակարգը խիստ ժամանակավոր է, իսկ հայրենիքի ու ազգային արժեքների համար կռիվ տվող մեր տեսակը՝ մշտական:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»