Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Տնտեսություն

Ռուսական կողմի նոր առաջարկն անընդունելի է եղել. հայկական կողմը հրաժարվեց վարկից

ՀՀ կառավարության որոշմամբ կթողարկվեն պարտատոմսեր Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման հետագա ֆինանսավորումն իրականացնելու նպատակով: Ընդ որում, «Ռոսատոմը» կշարունակի հանդես գալ նախագծի գլխավոր կապալառուի դերում, եւ կկատարի բոլոր նախատեսված աշխատանքները՝ արդեն ստորագրված համաձայնագրերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ 270 մլն դոլարի վարկն ու 30 մլն դոլարի դրամաշնորհը տրամադրվել է ՌԴ կառավարության կողմից՝ 15 տարի ժամկետով՝ առաջին երեք տարիներին վճարումների արտոնյալ ժամանակահատվածով: Այդ ժամկետը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ընդ որում, վճարումների գծով տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%:

Նշենք, որ երկու օր առաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Հայաստանը հրաժարվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրի իրականացման համար տրամադրված ռուսական վարկի մնացած մասից ։ Նրա խոսքով ՝ այս փուլում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բլոկում։ Սակայն, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նոր իշխանությունները հերթական անգամ ժառանգեցին արդեն ուշացած ծրագիր։ Ակնհայտ են ժամկետների առումով լուրջ ուշացումներ։ Վերջին տարին ակտիվորեն քննարկվում էր վարկի մարման ժամկետների երկարաձգման և նոր, արտոնյալ ժամկետի տրամադրման հարցը, սակայն դա տեղի չունեցավ։ Այդպիսով, ինչպես նշել է նախարարը, հայկական կողմը հրաժարվել է այդ վարկից եւ կներգրավի իր սեփական ռեսուրսները:

Կառավարության որոշումն այսօր ընդունվեց առանց քննարկման ու ներկայացման, միաձայն: Նախագծից պարզ է դառնում, որ հայկական կողմի համար անընդունելի են եղել ՀՀ ֆինանսների նախարարության հարցմանն ի պատասխան 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր պայմաններերը: Մասնավորապես՝ վերանորոգման ավարտի ժամկետը երկու տարով երկարաձգման վերաբերյալ նոր արձանագրությունը՝ խստացված պայմաններով։

«Արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին , ինչպես նաև նախատեսվում էր կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար՝ 2020թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1 %-ի չափով: Նշված մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ ևծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի հնարավորությունները, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներգրավումը»,- ասված էր որոշման հիմնավորման մեջ:

«Գնահատելով ռուսական կողմի առաջարկը՝ ծրագրի հաջող ավարտի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են մոտ 163 մլն ԱՄՆ դոլար, չնայած նրան, որ վարկի մնացորդը 107 մլն ԱՄՆ դոլար է, այսինքն` բացի վարկից մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ պետք է ներգրավվեր հայկական կողմից ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշված է որոշման մեջ:

Իսկ ռուսական վարկի փոխարեն կառավարությունն առաջարկում է 2020-2022թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Այս որոշումն այսօր ևս արդեն ընդունվեց կառավարության նիստում:

«Երկար տարիներ ՀԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել են՝ ամենատարբեր կոնտեքստներով, տարբեր պատճառներով: Եվ մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու: Սա ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ արդյունավետության բարձրացման խնդիր է: Մենք հստակ խնդիր ենք ձևակերպել նախարարի առաջ, և այդ խնդիրը միանշանակ պետք է կատարվի»,- նախագծի քննարկման ժամանակ նկատեց Փաշինյանը: