«Ժողովուրդ». Ինչ «հակահարվածներ» են քննարկել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել եւ քննարկել առաջիկա անելիքները: Բանն այն է, որ այսօր խորհրդարանում պետք է հատուկ նիստ գումարվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը երկարացնելու համար, իսկ հունիսի 16-ին էլ մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Եվ այսօր պատգամավորները քննարկել են, թե ինչպես իրենց պետք է դրսեւորեն վաղը եւ մյուս օրերին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեժ օրեր են սպասվում, եւ պատգամավորներին զգուշացված է, որ արտահերթ նիստերը շատ են լինելու: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա նիստի գլխավոր թեման կրկին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զբաղեցրած դիրքը, եւ որոշվել է մի որոշ ժամանակ ավելի հանգիստ պահվածք դրսեւորել: Եվ որոշվել է, որ այսօր կայանալիք հատուկ նիստի ժամանակ եւս չեզոք դիրք գրավեն, որեւէ կերպ, որեւէ քննադատական խոսք չհնչեցնեն ԲՀԿ-ի հասցեին եւ այնպես անեն, որ ամեն ինչ հանգիստ ընթանա: Իհարկե, սա այն դեպքում, եթե սադրանքներ կամ շատ քննադատական ելույթներ չլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստից հետո պատգամավորները քննարկումներ են ունեցել նաեւ խորհրդարանում եւ որոշել՝ ով պետք է ելույթ ունենա, ինչ հարց պետք է տան եւ այլն»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել