Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է․

«Շարունակենք մեր երեկվա զրույցը։ Նախ, իրավիճակի մասին։ Մարտի 27-ի առավոտվա դրությամբ աշխարհում կար կ-վիրուսով վարակված 537042 մարդ՝ 7.1 մարդ ամեն 100000 մարդու հաշվով։ ՀՀ-ում այդ թիվը 11 է, Վրաստանում՝ 2.5, Չինաստանում՝ 5.5։ Կան մեզանից ավելի շատ վարակվածներ՝ հսկայական ԱՄՆ-ից (18.4) մինչև փոքրիկ Սան-Մարինոն (675.7)։ Կոպտորեն ասած, ՀՀ-ում իրավիճակը 1.6 անգամ ավելի վատ է, քան միջինը աշխարհում։ Այլ խոսքերով, վարակակիրների քանակով մենք 64-րդն ենք, իսկ բնակչության թվաքանակով՝ 138-րդը։ Այստեղից կարող եք ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ և կառավարության գնահատական տալ ։ Հիմա խոսենք 2 կարևոր հարցի մասին։

1. Շարունակենք երեկվա մեր զրույցը։ Ես առաջ էի քաշել մի միտք. վարակի դեմ հնարավոր չէ պայքարել առանց վարակակիր քաղաքացիներին իդենտիֆիկացնելու։ Վարակի դեմ պայքարում Ասիայի երկրների հաջողության հիմնական գրավականներն են. (ա) բնակավայրերն և շրջանների դաժան կարանտին ու (բ) վարակակիրների իդենտիֆիկացիա, միկրոշրջանների սահմանում։ (ա) - ի առումով երեկ թեժ բանավեճ ստացվեց։ Ես մի կողմ եմ դնում կառավարական ֆեյքերի հայհոյանքները։ Անկախ հատվածը հետաքրքիր քննարկում տարավ։ Վարակակիրների պարտադիր իդենտիֆիկացիայի իմ առաջարկին դեմ տվեցին մարդու իրավունքների, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության հանգամանքը։ Ըստ իս, սա անընդունելի է։ Չպետք է մոռանալ չվարակված քաղաքացիների սահմանադրական իրնավունքները. այնպիսի բնական և անօտարելի իրավունք, ինչպիսին է կյանքի իրավունքը։ Ուշադրությամբ կարդացեք Սահմանադրության 24, 25 և 76 հոդվածները։ Իսկ ահա 34-րդ հոդվածով (անձնական տվյալների պաշտպանություն) սահմանված է՝ նորմերը կարող են սահմանվել օրենքով։ Վերջ։ Իսկ ԱԴ-ն սահմանված է օրենքով։ (բ) -ի մասով։ Չինաստանում, օրինակ, տվյալ շենքի բնակիչը պետական օրգանից իր IP-ի վրա տեղեկություն էր ստանում, որ ձեր շենքում, միկրոշրջանում վարակվածներ կան (եղել են) և նշվում էր կոնկրետ ո՞րտեղ է այն եղել։ Այնուհետև ձեզ այցելում էր տեղական «ժէկ»-ի ներկայացուցիչը ու կոնկրետացնում։ Նույնը Հվ. Կորեայում, Սինգապուրում և այլն։ Իսկ վերջերս նաև Իսրայելում։ Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել։ Ի դեպ, չինական խոշոր քաղաքներում միկրոշրջանները փակ են։ Նրանց մոտ այնպես չէ, ինչպես Երևանում։ Որպես կանոն, մինչև քո շենքն ու շքամուտքը հասնելը, դու անցնում ես նաև թաղամասային պահակակետով։ Պատկերացրեք Երևանի Նալբանդյան, Մոսկովյան, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներով շրջափակված թաղամասը։ Այսստեղ մի 40-50 ելք ու մուտք կա, չհաշված միջանցիկ շքամուտքերը։ Մենք առանց արգելքի ոտքով մտնում ենք շենքերի բակերը։ Պեկինն այդպես չէ։ Այնտեղ թողած կլինեին մի 3-4 մուտք, ուր ելումուտը անցագրերով է։ Սա փրկեց Չինաստանը։ Այսինքն, այնտեղ այնպես է, ինչպես հիմա Երևանում ավտոմեքենաների համար շլագբաումներն են։ Հիմա, ի վիճակի՞ է Երևանի քաղաքապետ ՀՄ-ն Երևանի բոլոր թաղամասերը այսպես շրջափակել, ուր ելումուտը կլինի ID-երով, դիմակներով, ձեռնոցներով և այլն Եթե ՏԱ-ն Երևանում կարանտին չհայտարարի և ՀՄ-ն չմեկուսացնի միկրոթաղամասերը, գտնում եմ, ոչինչ էլ չի ստացվի։

Եվ ընդհանրապես, այդ ամենից ողբերգություն սարքել պետք չէ։ Հիմա ես առաջարկել եմ, որ պետությունը կայք բացի ու նախևառաջ կամավոր վարակվածներն իրենց ներկայացնեն։ Ասել եմ նաև, որ կարելի է օրենքով դա պարտադիր դարձնել։ Հիմա, գուցե ֆոտոնկարները կարելի է հանել կամ էլ տեղեկատվությունը ուղարկել IP - երի վրա և այլն։ Բայց պարզ է մի բան - կ-վ-սի դեմ առանց առողջների մոտ վարակակիրների իդենտիֆիկացիայի արդյունավետ պայքարն անհնարին է։

2. Կալանավայրեր։
Ավելի վաղ ասել էի կալանավորների ժամկետից շուտ ժամանակավորապես տուն բաց թողնելու մասին։ Մենք պետք է որ մի 5-6 հազ կալանավոր ունենանք։ Դրանցից մի 7-8 հարյուրն են վտանգավոր։ Մնացածին կարելի է տուն ուղարկել։ Դա թույլ կտա, օրինակ, Արմավիրի ՔԿՀ-ում մի քանի հարյոււր սենյակ ազատել և այն ամբողջությամբ տրամադրել (թեթև վերանորոգումից հետո) կ-վ-սին։ ՔԿՀ-ը շատ հարմար է։ Լիարժեք կարանտին։ Իսկ Երևանի կենտրոնի 4- աստղանի հյուրանոցները տրամադրել բուժանձնակազմին, այլ ոչ թե անխոհեմաբար թաթախել վարակի մեջ։
Տա աստված, որ շոգերը շուտ գան, դեղամիջոցներն ու վակցինաները շուտ գտնվեն։ Բայց պետք է պատրաստ լինել վատագույնին։
Հաջորդ ստատուսը կլինի պարենի ոլորտի, պետական բյուջեի և երկրի վալյուտային պահուստների մասին։
p.s. Պահպանեք ձեզ։ Հետևեք պարետի հրահանգներին։ Լավ լուր էլ կա։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կ-վիրուսի դեմ պայքարի մանրամասնություններ հաղորդեց։ Տղամարդիկ ավելի շատ ռեցեպտորներ ունեն, քան կանայք։ Դրա համար էլ 3 անգամ ավել են հիվանդանում։ Ի դեպ, նշված է, որ կովկասցիների մոտ դրանք ավելի քիչ են, քան ասիացիների և այլոց (ուռա)»։