Մենք Փաշինյանի ամենաատելի ընդդիմությունն ենք. ԼՀԿ-ական. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական (ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան», ԲՀԿ) ուժերի հանդիպմանը հրավիրված է եղել նաև ԼՀԿ-ն. ՀՅԴ-ն է հրավիրել, սակայն մեժել են։ Ինչո՞ւ, մտածում եք` Ծառուկյանի կալանքով դաշտը բացվե՞ց «դասականներիդ» համար, մնացիք Նիկոլի «ամենասիրելի» ընդդիմությո՞ւնը՝ հարցրինք ԼՀԿ -ականին։
«Նախ` մենք Փաշինյանի ամենաատելի ընդդիմությունն ենք, որովհետև, երբ նա ԱԺ ամբիոնից հանձնարարում է ստուգել մեր քրեական անցյալը, պարզվում է, որ հերյուրանքից բացի այլ բան մեր վրա իշխանությունը չունի։ Երկրորդ․ ընդդիմադիր չի կարող լինել մի ուժ, որին հնարավոր է կաշկանդել քրեական գործերով, և, այո՝ նորաստեղծ ալյանսից հրավեր ստացել ենք, սակայն օրակարգի շուրջ կոնսոլիդացիան մենք պատկերացնում ենք այլ կերպ»:
«Քրեական» ասելով նկատի ունեք ԲՀԿ-ի՞ն։ «Այդ թվում և ԲՀԿ-ին, որովհետև այն մեղադրանքները, որոնք հնչում են նրանց հասցեին, որքան էլ մոտիվացված լինեն, գոյություն ունենալու իրավունք ունեն»: Իսկ հնարավո՞ր է ձեր նկատմամբ քրգործեր չկան, որովհետև դուք չեք պահանջում կառավարության 100 տոկոս հրաժարականը։ «Ճիշտ պահին կպահանջենք և կստանանք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել