Ի՞նչ դիմակ կրել. կառավարությունը նորից փոխում է «դիմակային» քաղաքականությունը
Այսօր կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրեց բոլորին չկրել կտորե դիմակներ, եթե հնարավոր է կրել բժշկական եռաշերտ դիմակներ:
«Մենք հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակ կրելը: Ես խնդրում եմ կտորե դիմակ չկրել, եթե հնարավոր է կրել բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում:
Այսինքն, կտորե դիմակ կրելը միայն պետք է ֆինանսական խնդիրներով հիմնավորված լինի, ոչ թե գեղեցկության, հարմարավետության կամ այլ պատճառներով: Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, որ 60-ից բարձր տարիք ունեցողները պետք է պարտադիր կրեն բժշկական եռաշերտ դիմակներ»,– ասաց նա:
Նշենք, որ կառավարությունը համաճարակի սկիզբից ի վեր չի կողմնորոշվում դիմակների հարցում քաղաքացիներին ճիշտ ազդակներ տալու հարցում։ Նախ խոսվում էր այն այն մասին որ դիմակ կրել պետք է, հետո սկսեցին քննադատել, ապա նաև տուգանել մարդկանց դիմակ չկրելու համար։ Երբ դիմակ կրելը պարետի որոշմամբ պարտադիր դարձավ, կառավարությունը վստահեցնում էր, որ պարտադիր չէ բժշկական դիմակ կրել, կարելի է տանը կտորից պատրաստված դիմակ ունենալ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատգամավորներից մեկի հարցին, արդյոք շարֆը կարող է դիմակ համարվել, ասաց՝ այո։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»