Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին. Հարությունյան

Հունիսի 19-ին իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները Ազգային ժողով են ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների նախագիծ։

Թերևս, ոգևորված նրանից, որ Վենետիկը հանձնաժողովը սկզբունքորեն թույլատրելի է համարել Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածի դրույթներում փոփոխությունը, Նախագիծը բացարձակապես հաշվի չի առել այդ փոփոխությունների ներկայացվող պահանջները։

Նախագծով նախատեսված կարգավորումներով անմիջապես դադարեցվում են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները։ Միաժամանակ, դադարած է համարվում նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը։

Նախագծով նախատեսված կարգավորումները ուղղակիորեն հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից հունիսի 19-ի կարծիքում և դրանք նախորդած կարծիքներում արտահայտված մոտեցումներին, մասնավորապես․

· Դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված է դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում է դրա վրա,

· Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի ընթացիկ գործերի վրա ազդելու հնարավորություն նախատեսելուց,

· Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի քաղաքական ճնշումից,

· Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները լիովին համահունչ են միջազգային չափանիշներին և երաշխավորում են աստիճանական անցում Սահմանադրական դատարանի նոր մոդելի՝ առանց վտանգելու դատավորի կարգավիճակը,

· Սահմանադրության 213-րդ հոդվածի ցանկացած փոփոխություն, որը կնախատեսի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի փոփոխություն պետք է կատարվի խիստ զգուշորեն և աստիճանական կերպով՝ նախատեսելով համաչափ անցումային ժամանակահատված,

· Թեև Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը տարբերվում է դատավորների կարգավիճակից և նախագահի պաշտոնից բխող վարչական գործառույթների վաղաժամկետ դադարեցման համար առավել մեղմ չափանիշներ են գործում, սակայն նաև դատարանի նախագահի պարագայում պետք է պահպանվի իրավական կանխատեսելիության և համաչափության սկզբունքից բխող բավարար անցումային ժամանակահատված։

Վենետիկի հանձնաժողովը, սկսած Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի սխեմա նախատեսող նախագծի վերաբերյալ իր կարծիքից (հոկտեմբեր 2019) մշտապես սատարել է սահմանադրական դատարանի այսպես կոչած «ճգնաժամի» շուրջ իշխանությունների նախաձեռնություններին և դրանով նպաստել է ներկա իրավիճակի սրացմանը։

Հունիսի 19-ի կարծիքում Վենետիկի հանձնաժողովը ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե որքանով է լեգիտիմ Սահմանադրության անցումային դրույթում ընդհանրապես փոփոխություն կատարելը։ «Անցումային» դրույթների նպատակը «պետական կառավարման և նոր համակարգին փուլային անցումն ապահովելն է», դրանք ունեն միայն ժամանակավոր կարգավորիչ բնույթ և իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը։ Այս մասին ուղղակիորեն նշված է դեռևս 2015 թ․ օգոստոս ամսին Ազգային ժողով ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծի պաշտոնական հիմնավորումներում և դա քաջ հայտնի էր Վենետիկի հանձնաժողովին։ Այսպիսով, 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության կարգավորիչ նշանակությունը սպառվել է Սահմանադրության 7-րդ գլխի («Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդ») ուժի մեջ մտնելով։ Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև իմ նախկին հրապարակման մեջ [1]։

Անթույլատրելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովը՝ լինելով իրավունքի գերակայության ապահովմանը կոչված մասնագիտացված և միջազգային հեղինակություն վայելող հանձնաժողով, ակնհայտորեն իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին։ Իհարկե, Հանձնաժողովը չի գնացել դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների արմատական զոհողության, սակայն, իր գնահատականներում դրսևորել է կողմնակալ և զիջողական մոտեցում։

Հատկապես խնդրահարույց է, այն որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում իրավիճակը ներկայացված է միմիայն կառավարության դիրքորոշման տեսանկյունից՝ անտեսելով Սահմանադրական դատարանի նկատմամբ 2019 թ․ մայիսից սկսված և մինչ այժմ շարունակվող ակնհայտ քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։ Փոխարենը, Հանձնաժողովը իր կարծիքում, հենվելով կառավարության տեղեկատվության վրա, աղավաղել է փաստեր՝ նշելով, թե իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականը կատարվել է Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 3 շաբաթ առաջ (մինչդեռ իրականում դա տեղի է ունեցել ավելի վաղ)։ Որևէ խոսք չկա այն մասին, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը պայմանավորված է եղել ԲԴԽ նախագահ ընտրվելու փաստով։ Հանձնաժողովի կարծիքը չի զլանում մատնանշել Հրայր Թովմասյանի նախկինում Հանրապետական կուսակցության անդամ լինելու հանգամանքը, այն պայմաններում, որ նույն հաջողության Հանձնաժողովը կարող էլ մատնանշել, որ հենց վերջինիս անմիջական մասնակցությամբ և ջանքերով է մշակվել 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը, որը հենց նույն հանձնաժողովը բնորոշել է որպես Եվրոպայի լավագույն Սահմանադրություններից մեկը, իսկ սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը գնահատվել է որպես «չա­փա­զանց բարձր ո­րա­կի և­ ա­ջակ­ցու­թյան ու դրվա­տան­քի արժանի»։

Տուրք տալով կառավարության պնդումներին, Հանձնաժողովը իր կարծիքի 25-րդ կետում վերարտադրում է կառավարության այն թեզը, որ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից 5 տարի անց դեռևս Սահմանադրական դատարանի ընդամենը 2 դատավոր է ընտրվել նոր կարգով։ Հանձնաժողովը լռությամբ է անցում այն փաստի կողքով, որ Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ են ընդամենը երկու տարի և բնականոն ընթացքի պարագայում հերթական փոփոխությունները տեղի կունենան համապատասխանաբար 2021 թ․-ին (այսինքն՝ դատարանի դատավորների 1/3-ը արդեն իսկ ընտրված կլինի նոր կարգով)։

Առավել ապշեցուցիչ են Վենետիկի հանձնաժողովի այն պնդումները, թե 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ ներդրված Սահմանադրական դատարանի ձևավորման մեխանիզմը բացառում է կառավարող մեծամասնություն կողմից Սահմանադրական դատարանի կազմի ձևավորման վրա գերակա ազդեցություն (Կարծիքի կետ 9, 34, 45, 47)։ Դա առավել քան տարակուսելի է, երբ նույն Կարծիքի 14-րդ կետում Հանձնաժողովը մատնանշում է, որ ներկայիս կառավարող մեծամասնությունը խորհրդարանում ունի 2/3-րդ մեծամասնություն (88 պատգամավոր), այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության համար անհրաժեշտ է 3/5-րդ մեծամասնություն (80 պատգամավոր)։ Պառլամենտում նման մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախագծի պարագայում, առաջանում է Սահմանադրական դատարանի քաղաքականացման մեծ ռիսկ։ Այսպես, Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 3-ի լիազորությունները 12 տարվա պաշտոնավարման ժամկետի հիմքով դադարեցվելու պարագայում, ինչն առաջրակված է Նախագծով, գործող քաղաքական ուժը այս տարի արդեն իսկ հնարավորություն է ունենալու ընտրելու 3 նոր դատավոր, իսկ 2022 թ․-ին, այսինքն՝ այսօրվա գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակահատվածում՝ ևս 2 դատավոր։ Ստացվում է, որ Նախագծի կյանքի կոչման պարագայում, 2022 թ․ կառավարող քաղաքական ուժ կողմից են ընտրված լինելու Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 6-ը (1 անդամն էլ արդեն իսկ նշանակված է իշխող քաղաքական ուժի կողմից)։ Այս պահին իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կազմը տեսականորեն ամբողջությամբ փոփոխվելու է հաջորդ քաղաքական ուժի կողմից՝ 12 տարի հետո։ Այսինքն, նախագծով նախատեսված մեխանիզմը Սահմանադրական դատարանը դնում է պահի քաղաքական ուժից ամբողջությամբ կախվածության շարունակական ցիկլի մեջ։

Մինչդեռ նուն Վենետիկի Հանձնաժողովի նախագահը 2018 թ․ նոյեմբերին Երևանում իր ելույթի ժամանակ բերում էր Լեհաստանի օրինակը՝ ասելով, որ երբ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգությունը հանդուրժելու դեպքում «մենք հայտնվում են սայթաքուն լանջի վրա և իշխանության մյուս բոլոր սահմանափակումները վտանգված են: Մենք կարող ենք տեսնել Լեհաստանում, որ կառավարությունը, հենց որ ստանձնեց Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողությունը, անմիջապես սկսեց խարխլել սովորական դատական համակարգի անկախությունը» (https://www.venice.coe.int/files/2018_11_01_ARM_speech_GB.pdf )։

Ի վերջո, Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ։ Նախագծով Սահմանադրության փոփոխությունների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից անհապաղ դադարեցվում են մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը, մինչդեռ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Համապատասխան առաջադրումների ու Ազգային ժողովի կողմից ընտրության գործընթացը կարող է անհայտ ժամանակով ձգձգվել։ Բավարար է հիշեցնել Սահմանադրական դատարանի դատավորի վերջին ընտրությունը, որը տևել է մոտավորապես մեկ տարի։ Արդյունքում, անորոշ ժամանակով ունենալու ենք Սահմանադրական դատարան, որը լավագույն դեպքում բակացած է լինելու 6 դատավորից։

Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար